Երեւանի մի քանի բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Երեւանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախարարի հետ ցանկանում են խոսել Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում ներառված զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծի մասին, ինչին ուսանողները դեմ են:
«Այստեղ հիմնականում ԵՊՀ-ի եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն են, սակայն մեզ հետ մտահոգությունները կիսում են նաեւ Հայ-ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների ուսանողներից մի քանիսը: Մենք դեմ ենք ամբողջությամբ ակադեմիական տարկետման այդ ինստիտուտը վերացնելուն: Կարծում ենք՝ այն փաստարկները, որոնք բերվել են օրինագիծը հիմնավորելու համար, ծանրակշիռ չեն ամբողջությամբ այդ ինստիտուտը վերացնելու համար: Երեք շաբաթ է, ինչ նախաձեռնել են այս ամենը, ընդհանուր խմբում 2600 ուսանող է ընդգրկված, հոկտեմբերի 16-ին բաց նամակ ենք ուղարկել նախարարություն, որը ստորագրել է ավելի քան հարյուր ուսանող, սակայն պատասխան չենք ստացել: Առաջին հավաքը եղել է ԵՊՀ շենքի դիմաց, իսկ այժմ՝ ԵՊՀ-ից երթով եկել ենք այստեղ»,-ասաց ԵՊՀ ուսանողը՝ հավելելով, որ նրանց հետ արդեն հանդիպել է Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանի մեզ հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Սուքիասյանը ուսանողներին առաջարկել է հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, սակայն ուսանողները դեռեւս չեն համաձայնել:
«Նրանք ցանկանում են այսօր՝ հենց հիմա, սակայն նախարարի աշխատանքային օրակարգը խիստ ծանրաբեռնված է այս պահին, եւ հանդիպում կազմակերպել հնարավոր չէ»,-եզրափակեց ԿԳՆ ներկայացուցիչը:
Թե արդյո՞ք 2018 թվականից զինծառայությունից տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի Ազգային ժողովում, պարզ կդառնա հոկտեմբերի 23-ին՝ առաջիկա նիստի օրակարգի հաստատումից հետո:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44