Գեղարքունիքի մարզում վերջին օրերին գրանցված առանց տեղումների եղանակը հնարավորություն է տվել, որպեսզի տնտեսությունները կարողանան շարունակել կարտոֆիլի բերքահավաքը, որն ընդհատվել էր այս շաբաթվա սկզբին, առատ տեղումների եւ ցուրտ եղանակի պատճառով:
Ինչպես տեղեկացրին առանձին համայնքների ղեկավարներ եւ տնտեսությունների ներկայացուցիչներ, հոկտեմբերի 20-ի կեսօրվա ժամերից արդեն հողի մակերեսը չորացել էր՝ բավարար պայմաններ ստեղծելով բերքահավաքի վերսկսման համար: Հոկտեմբերի 21-ի առավոտվանից արդեն կարտոֆիլի բերքահավաքը համատարած վերսկսվել է ինչպես ֆերմերային խոշոր տնտեսությունների ցանքերում, այնպես էլ փոքր տնտեսությունների տնամերձ հողամասերում:
«Կարելի է ասել, որ հոկտեմբերի 21-ի դրությամբ հավաքվել է կարտոֆիլի բերքի մոտ 70-75 տոկոսը: Մնացած 25 տոկոսը կհավաքվի մինչեւ հոկտեմբերի վերջին՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Միայն հույս ունենանք, որ եղանակային պայմանները բավարար կմնան:
Բերքահավաքի ավարտի համար բավարար են թե տեխնիկական միջոցները, թե աշխատուժը»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Համայնքի ղեկավարի կարծիքով՝ այս տարի մի կողմից ցածր է ստացվել բերքատվությունը, մյուս կողմից՝ բարձրացել է կարտոֆիլի գինը:«Նախորդ տարում եթե 1 հեկտարից ստացվում էր մինչեւ 25-30 տոննա կարտոֆիլի բերք, ապա այս տարի այն հասնում է հազիվ 15-20 տոննայի:Փոխարենը նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի գինը բարձրացել է մոտ 60-80 տոկոսի չափով:
Նախորդ տարի եթե պարենային կարտոֆիլը տեղում հազիվ իրացնում էինք 80 դրամով, ապա այս տարի այն կարողանում ենք տեղում վաճառել 130, սիթիներին՝ 150 դրամով: Մի խոսքով, ոչ միայն կարտոֆիլի իրացման խնդիր այս տարի գյուղացին չունի, այլ նաեւ կկարողանա բերքն իրացնել իրեն համեմատաբար ձեռնտու գնով»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը: Մարզի տնտեսություններում ընթանում է նաեւ կաղամբի բերքահավաքը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44