Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող հաքաթոնի նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է ճեմասրահում, զրուցել մասնակիցների հետ, լսել երիտասարդ ծրագրավորողների գաղափարներն ու մոտեցումները: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:
Հարկ է նշել, որ հաքաթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ. տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ հաքաթոնի ամփոփիչ փուլում յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար:
Հարկ է նշել, որ ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. լավագույնը ճանաչված գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և երրորդը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նշենք նաև, որ «Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչման համար նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:
«Շուրջ մեկ ամիս առաջ մենք ստեղծեցինք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը, որի շրջանակում աշխատանքային խմբերն արդեն իսկ սկսել են հստակ քայլեր ձեռնարկել: Այդ համատեքստում է նաև Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ այս նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա խելացի մեր երիտասարդներին 24 ժամվա ընթացքում, քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով, առաջարկել իրենց խելացի լուծումները: Արդյունքների ամփոփումից հետո արդեն վաղը պարզ կդառնա, թե ինչ լուծումներ են առաջարկում մեր երիտասարդները: Համոզված եղեք, որ բոլոր այն առաջարկները, որոնք Երևան քաղաքի համար կլինեն հետաքրքիր և իրագործելի, անպայման տեղ կգտնեն մեր ծրագրերում: Մենք այսօր ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ խելացի քաղաք ունենալու հարցում: Սա, ի դեպ, մեր առաջին քայլերից մեկն է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման շրջանակում և, համոզված եղեք, որ մեր կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական և բաց բոլոր ցանկացողների համար»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի իրականացման հարցում համագործակցելու է նաև միջազգային տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելով ու կիրառելով նաև միջազգային փորձը:
«Ծրագրի կյանքի կոչումն, ի դեպ, մենք տեսնում ենք նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և ներդրումներով, նաև միջազգային տարբեր ֆոնդերին պետք է ներկայացնենք մեր կողմից առաջարկվող խելացի լուծումները, ինչը հնարավորություն կտա դրանք իրականացնելու նպատակով այդ ֆոնդերից ևս ներգրավելու համապատասխան միջոցներ»,- նշել է քաղաքապետը:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01