ARM | RUS |

Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար, գնդակը ԵՄ դաշտում է. Արմեն Աշոտյան

23.10.17 | 10:22

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանն իր կողմից ամեն բան արել է նոյեմբերին Բրյուսելում Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար և այժմ գնդակը ԵՄ դաշտում է։ Պատգամավորը նաև վստահություն է հայտնում, որ Եվրամիության ղեկավարությունը լավագույնս իր աջակցությունը կբերի, որպեսզի առկա տեխնիկական խնդիրներն ազգային մակարդակներում՝ անդամ պետություններում լուծվեն ժամանակին:


-Պարոն Աշոտյան, կստորագրվի՞ Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը, առ այսօր չի հերքվել, որ հնարավոր է՝ չստորագրվի՝ թարգմանության և այլ պատճառներով։


-Իրոք,այդ հարցը մնում է քաղաքական օրակարգի կարևորագույն հարց, և հասկանալի է այն ուշադրությունը, որ հասարակական, քաղաքական շրջանակները սևեռում են խնդրին, քանզի ԵՄ-ի հետ ապագա համաձայնագիրը թույլ է տալու Հայաստանին ոչ միայն առավել սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, այլև ստանալով երկրի բարեփոխումներին անհրաժեշտ լրացուցիչ աջակցություն՝ ֆինանսական և տեխնիկական, ավելի արագ տեմպերով վերակառուցել երկրի տարբեր համակարգերը՝ համապատասխան մեր Սահմանադրության և եվրոպական ստանդարտների: Իհարկե, առկա է հարցի խոշոր քաղաքական նշանակությունը. ԵՄ-ն կարևորագույն գործող ինստիտուտ է միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում և էական դերակատարություն ունի, և Հայաստանը անկախ նրանից, որ ԵՄ ասոցացված երկրներից չէ, այնուհանդերձ, իր ոլորտային բարեփոխումների բազմաթիվ ցուցանիշներով շատ առաջ է որոշ ասոցացված երկրներից: Մեր ցանկությունը՝ ստորագրելու այդ համաձայնագիրը առավել քան ցայտուն է երևում. Հայաստանն ավարտել է համաձայնագրի ստորագրման հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքները: Հայկական կողմից համաձայնագրի ստորագրման հետ կապված որևէ խնդիր՝ ժամկետային առումով, չկա: Հիշեցնեմ, որ համաձայնագրի ստորագրումը եղել է Նախագահի Բրյուսել կատարած այցի ժամանակ, ինչից հետո տարբեր հարթակներից բարձրաձայնվել է մեր հավատարմությունը դրանից բխող դիվանագիտական ընթացակարգերին, Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ելույթում հստակ շեշտեց, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ, նաև համապատասխան օրակարգով պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ստորագրելով համապարփակ համագործակցության նոր համաձայնագիր: Այնպես, որ կրկնում եմ, հայկական կողմը կատարել է բոլոր տեխնիկական և քաղաքական որոշումներն ու ընթացակարգերը, այսինքն՝ հայկական կողմն արել է ամեն ինչ, որպեսզի այն ստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին:


-Հետևաբար, հիմա ո՞ւմ դաշտում է գնդակը:


-Գնդակն ակնհայտորեն Եվրամիության դաշտում է: Եվ այստեղ, եկեք, տարբերակենք խնդրի երկու հարթություն: Հարթություն առաջին. տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են ԵՄ-ի՝ որպես վերազգային ինստիտուտի գործունեության առանձնահատկությունների հետ. ԵՄ-ն ունի բավականին հստակ ընթացակարգեր, այսպես կոչված՝ բրյուսելյան բյուրոկրատիա, որը ժամանակատար է իր գործառույթներում: Օրինակ՝ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ 28 երկրներից պետք է ստանա համաձայնություն, որպեսզի ստորագրի փաստաթուղթը: Որքանով ես եմ տեղյակ՝ գործըթնացն այս պահի դրությամբ դեռ շարունակվում է. ԵՄ որոշ երկրներ արդեն տվել են համաձայնությունը, որոշները դեռ չեն տվել: Համաձայնություն չտված երկրների ցանկն այս պահի դրությամբ չեմ ցանկանում բացահայտել, քանի որ, ըստ իս, խնդիրները ժամկետների առումով են և կապված են տվյալ երկրի ինստիտուտների գործունեության ժամանակացույցի հետ։ Օրինակ՝ Գերմանիայում նոր կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտի նիստ դեռևս չի հրավիրվել, նոր կառավարություն դեռևս չկա, գործում է հին կառավարությունը: Ավստրիայում նույնպես ձևավորվել է նոր խորհրդարան, այսինքն՝ կան երկրներ, որոնց՝ ինստիտուտների ձևավորման առումով ներքաղաքական ցիկլերը դեռ ընթացքի մեջ են և համաձայնություն տալու ներպետական ընթացակարգերին այս պահին խոչընդոտում են:


-Դա հայտնի չէ՞ր սկզբից, երբ ժամկետներ էին նախանշվում:


-Հայկական կողմն իր անելիքներն արել է, և աբսուրդ է փորձել հայկական կողմին մեղադրել, որ տարբեր երկրներում տարբեր քաղաքական գործընթացներ են: Վստահ եմ, որ Եվրամիության ղեկավարությունը լավագույնս իր աջակցությունը կբերի, որ այս տեխնիկական խնդիրներն ազգային մակարդակներում՝ անդամ պետություններում լուծվեն ժամանակին: Այս գործըթացները կան, այսօր որոշ վերլուծաբաններ տեսնում են, և ես էլ կարծում եմ, որ իրոք, կա ադրբեջանական լոբբիի ոչ թե ներազդեցություն, այլ դրա փորձեր, որովհետև դրանք դեռ տեսանելի արդյունք չեն տվել: Ուստիև դժվար է ասել՝ որքանով են արդյունավետ Ադրբեջանի ջանքերը՝ խափանելու համաձայնագրի ստորագրումը՝ ԵՄ որոշ անդամ երկրների մակարդակով ձգձգելով գործընթացները: Տեխնիկական մասով, կարծում եմ, նախ և առաջ, ԵՄ-ի խնդիրն է՝ արագացնելու այդ համաձայնությունների ստացումը: Իհարկե, նաև հայկական կողմի խնդիրն է՝ ներազդելով, երկկողմ հարաբերություններով և դիվանագիտական ու քաղաքական խողովակներով առաջ մղել գալիք համաձայնագրի համար համաձայնություն ստանալու հարցը տարբեր երկրներում: Ի դեպ, ԵՄ անդամ երկրներում համաձայնություն տալու առումով ընթացակարգերը տարբեր են. կան երկրներ, որտեղ ստորագրման համաձայնությունը տրվում է Նախագահի ինստիտուտի, կան երկրներ, որտեղ տրվում է խորհրդարանի մակարդակով, կան երկրներ՝ կառավարության մակարդակով:


Հուսադրող է, որ Եվրահանձնաժողովն արդեն իսկ տվել է համապատասխան գրություն Եվրոպական խորհրդին (չշփոթել ԵԽԽՎ-ի հետ) Համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու նախագիծը: Եվ Եվրոպական խորհուրդն էլ պետք է ստանա ազգային պետությունների համաձայնությունները, որպես վերջնականացնի համաձայնեցման գործընթացը: Սա խնդրի կազմակերպչական-տեխնիկական կողմն է, որը աշխատատար է, որի մաս է կազմում, կամ միգուցե՝ չի կազմում թարգմանության հարցը, որը երկրորդական հարց է։ Ի դեպ, բայց լավ է, որ լուծվել է: Երկրորդական այն առումով, որ զարմանալի կլիներ, որ մարտ ամսից նախաստորագրված փաստաթուղթը մինչև նոյեմբեր ամիս չթարգմանվեր ԵՄ-ի կողմից: Լավ է, որ այդ հարցը լուծվել է:


Այժմ խնդրի քաղաքական կողմի մասին. կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հստակ ընդգծել և ընդգծում է տարածաշրջանային կայունության կարևորությունը Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում, և ԼՂ խնդիրը կարևորագույնն է մեր արտաքին քաղաքական օրակարգում: Եվ այդ խնդիրն իր ճիշտ բանաձևումն ու արծարծումը գտել է ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթում: Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթները Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում բավականին հստակ ներկայացնում են կողմերի՝ Հայաստանի և ԵՄ-ի մոտեցումները՝ սատարելու Մինսկի խմբի գործունեությանը՝ ամբողջությամբ և անվերապահորեն: Ինչը ենթադրում է, որ այդ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց՝ ստորագրվելուց հետո ֆիքսելու է նաև եվրոպական Միության կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Եվ ադրբեջանական հնարավոր ջանքերը՝ փոխելու խնդրի միջազգային քննարկման ուղղությունը, ձևաչափը և սկզբունքները, վիժեցվելու են սկզբիցևեթ՝ հենց ԵՄ տվյալ դիրքորոշմամբ, որն ամրագրված է նաև համապատասխան համաձայնագրի նախագծում:


Հաջորդ խնդիրը. հայտնի է, որ գագաթաժողովներն ընդունում են նաև հռչակագրեր: Դրանք իրավական փաստաթղթեր չեն, բայց ունեն լրջագույն քաղաքական նշանակություն: Եվ մեզ համար շատ կարևոր է, որ գալիք ԱլԳ բրյուսելյան հռչակագիրը , եթե անդրադառնալու լինի տարածաշրջանային հիմնախնդիրներին, հակամարտություններին, ապա ԵՄ-ն հետևողական լինի այն կարծիքների առումով, որոնք արձանագրված են ՄԽ գործունեության շրջանակներում, որոնք արձանագրված են Հայաստանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթում, և վերջապես՝ նախորդ՝ Ռիգայում կայացած գագաթնաժողովում: Հայաստանի համար նման կենսական հարցում ակնկալու ենք և պնդում ենք, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները լինեն համահունչ այն Համաձայնագրին, որը պետք է Բրյուսելում ստորագրվի:

Հռչակագրի մշակման աշխատանքները շարունակվում են, այս պահին դժվար է ասել՝ վերջնական ինչպիսի տեսք կունենա այն, սակայն ակնհայտ է, որ բոլոր կողմերը, այս թվում՝ Հայաստանը, աշխատում է հռչակագրում համապատասխան քաղաքական գնահատականներն ընկալելի դարձնելու ուղղությամբ:


-Կարելի՞ է ենթադրել, որ այնտեղ կլինի ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրություն, ինչպես Հելսինկյան ամփոփիչ ակտում: Այսինքն՝ իրար հետ չհամադրվող երկու հայտնի սկզբունքները:


-Հայաստանի դիրքորոշումը շատ հասկանալի է և հստակ: Տարածաշրջանային կոնֆլիկտները, որոնք գոյություն ունեն ԱլԳ տարածքում, արդեն նաև՝ Եվրամիության ներսում՝ ի դեմս Կատալոնիայի, շատ տարբեր են իրենց ծագումնաբանությամբ, իրական գործընթացներով ու ռեժիմով: Եվ այդ խնդիրները սանրել մեկ սանրով չի կարելի, և այդ մոտեցումը հստակ ընդգծված է Ռիգայի հռչակագրում, որտեղ արցախյան հիմնախնդրի կարգավորումները, դրանց քաղաքական գնահատականները հստակ են: Մենք ակնկալում ենք, որ 2017թ. գագաթնաժողովի հռչակագիրը կլինի հետևողական իր բովանդակության մեջ՝ իր նույն քաղաքականության պարագայում: Եվ ԵՄ ներսում ծագած խնդիրները, նկատի ունեմ Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրան հետևած զարգացումները, չեն խաթարի կոնֆլիկտների նկատմամբ առանձնացված, ուրույն, ունիկալ մոտեցման քաղաքականությունը, որն ուներ ԵՄ-ն: Եթե ավելի պատկերավոր ու կարճ փորձեմ ասել՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական գնահատականները չեն կարող և չպետք է փոխվեն պայմանավորված նրանով, որ Եվրամիությունն իր ներսում ունի հասունացած կոնֆլիկտ՝ Իսպանիայի և Կատալոնիայի պարագայում: Արցախը չպետք է դիտվի Կատալոնիայի անկախության հանրաքվեի շրջանակներում: Չի կարելի նայել արցախյան հիմնախնդրին Կատալոնիայի տեսանկյունից: Եվ հասկանալով հանդերձ ԵՄ անդամ պետությունների՝ իրենց անդամ պետությունների տարածքների ներսում գործընթացների հանդեպ, միաժամանակ ասում ենք, որ Արցախյան հիմնախնդիր տարբեր է, եղել է տարբեր իր ծագումով, պատմական հիմքով և իրավական գործընթացներով: Եվ շարունակելու է մնալ տարբեր: Այս մոտեցումն արդեն ամրագրված է ԵՄ բազմաթիվ փաստաթղթերում, նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրում, և այս մոտեցումն ենք ուզում տեսնել եզրափակիչ փաստաթղթում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին և այս քաղաքականությունը պիտի արտացոլել նաև գագաթաժողովի հռչակագրում։ Սա աքսիոմատիկ մոտեցում է։


-Այն, ինչին այդքան ձգտում էր իշխող կուսակցությունը, այդ՝ «և, և»-ը կարելի՞ է ասել, որ այս փաստաթղթով կա:


-Միշտ ասել ենք, որ Հայաստանը չի մասնակցում աշխարհաքաղաքական խաղերին, աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ չէ, Հայաստանն առաջնորդվում է բացառապես իր ազգային և պետական շահով՝ արտաքին հարաբերություններում: ԵԱՏՄ անդամ լինելն ունի իր բազմաթիվ առավելությունները, միաժամանակ, այդ վերազգային տնտեսական միավորումը չի լրացնում Հայաստանի այլ տնտեսական, սոցիալական շահերը, որոնք համագործակցության տիրույթում լավագույնս կարող են լուծվել այլ գերհզոր միավորումների և ուժերի հետ՝ պահպանելով մեր ստանձնած միջազգային պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Եվ այս պարագայում, ուզում եմ շեշտել, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, իր բովանդակությամբ ու ոճով ոչնչով չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և դրանով ամրագրված գերակայություններին: Եվ եթե լրագրողական ձևակերպումներով առաջնորդվենք , այո, սա «և, և»-ի քաղաքականության լավագույն օրինակն է և այն որպես հաջողված օրինակ բերվում է անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Եվրահանձնակատար Յոհաննես Հաանի այցի ժամանակ նա էլ շեշտեց, որ Հայաստանի հետ այս համագործակցության ձևաչափն ունիկալ է ԵՄ-ի համար, քանի որ ԵԱՏՄ պետություններից Հայաստանն առաջինն է, որի հետ նման համագործակցային ձևաչափ է մշակվում: Նորից շեշտեմ, որ այդ խնդիրը նաև քաղաքական հնչեղություն ունի, քանի որ, այո, Արևելյան գործընկերության տարածքը դիտարկելիս մենք տեսնում ենք, որ այն բաժանվում է հատվածների: Նախկինում վեց երկրների միասնական խմբի փոխարեն ԵՄ ընդհանուր հովանու ներքո հանդես են գալիս տարբեր համագործակցային ձևաչափեր: Արդեն երեք երկիր՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ասոցացման ձևաչափի մեջ են, ունեն առանձնացված ծրագիր, անգամ Եվրանեսթ ԽՎ-ում ստեղծված է առանձին աշխատանքային խումբ, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսն իրենց ուղղություններով պետք է շարժվեն: Հայաստանի ստորագրելիք փաստաթուղթը թույլ է տալիս Հայաստանին ևս առանձնացնել ԱլԳ-ում՝ զատելով Ադրբեջանից և Բելառուսից: Որովհետև ունենալով նոր շրջանակային համաձայնագիր, նոր գործողությունների ծրագիր և գերակայություն, բնական է, որ մենք չենք կարող մնալ Ադրբեջան-Բելառուս դուետի շրջանակներում՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում: Ավելին ավելիի դիմաց եվրոպական սկզբունքը պիտի գլոբալ արտահայտում ունենա քաղաքական օրակարգում։ Եթե CEPA համաձայնագիրը ստորագրվի Բրյուսելյան Գագաթնաժողովի ընթացքում, դա կլինի կարևոր հաջողության պատմություն և գագաթաժողովի և Արևելյան գործընկերության համար։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44