ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկ ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծում ներառելու համար։
Նա առաջարկում է, որ տեղական արտադրողներից ԶՈւ գնումները յուրաքանչյուր տարի ավելանան նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առնվազն երկու տոկոսի չափով։
«Հիմնավորման կարիք էլ չկա, մենք ասում ենք հետևյալը, որ հայկական բանակն իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից՝ այդ կերպ զարգացնելով նաև մեր տնտեսությունը։ Առաջարկում ենք, որ դա ամրագրվի օրենքով»,-ասաց Մարուքյանը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեմ էր առաջարկությանը՝ այն ոչ նպատակահարմար համարելով։
«ԶՈւ-ն թիկունքային ապահովման իրենց գնումները մեծամասամբ կատարում են տեղական արտադրողներից և օրենքով ամրագրման կարիք չկա։ Ինչ վերաբերում է սպառազինության գնումներին, հետապնդում ենք որակ և արդյունավետության սկզբունքները»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը հստակեցրեց, թե այնպես չէ, որ իրենք դեմ են տեղական արտադրողների հետ համագործակցությանը: «Պարզապես գտնում ենք, որ օրենքով նման կետ ամրագրելով՝ ոչ արդյունավետ դաշտ կստեղծվի»,-ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց, եթե ՊՆ-ն այս առաջարկին դեմ է, դա նշանակում է, որ կառավարությունն էլ դեմ կլինի «Գնումների մասին» օրենքում նման փոփոխությանը։
Առաջարկությունը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացավ, կողմ քվեարկեցին միայն «Ելքի» երկու պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26