ՀՀ-ի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ- իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:
Այսօր տեղի ունեցած հանդիպմանը Վարդան Հարությունյանը հույս հայտնեց, որ այն լավ հիմք կդառնա հետագա համագործակցության համար:
«Տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը, լինելով հնագույն 2 ժողովուրդ, ունեն բարեկամական մեծ կապ, և քաղաքական հարցերում չունենալով որևէ տարաձայնություն, հակառակը՝ բազմաթիվ ոլորտներում ունենալով համագործակցություն՝ ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների մեջ համագործակցությունը ստացվելու է»,- ասաց Վարդան Հարությունյանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը նկատեց՝ Հայաստանի և Իրանի միջև շարունակ զարգացող առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում ամենակարևոր գործոնը հուսալի պայմանագրաիրավական հիմքի ստեղծումն է, այդ թվում՝ հարկման խնդիրների կարգավորման ոլորտում:
Նա շեշտեց, որ դեռևս 1998թ.-ից երկու երկրների միջև գործում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը:
«Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում: Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը՝ վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության և վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ: Հուսամ՝ կարճ ժամանակում գերատեսչությունները ավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալը՝ հետագայում անցնելով միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմատ փոխանակման»,- նշեց նա:
Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ երկու պետությունների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաև կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը. «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է: Այն ապահովում է երկրի տնտեսությունում փաստաթղթաշրջանառության կրճատում, հարկային հսկողության արդյունավետության բարձրացում՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու և ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ»:
Հանդիպմանը նաև համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մասին։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16