ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին օպերատիվ խորհրդակցություն էր անցկացրել ապօրինի ծառահատումների կանխարգելմանը համապատասխան քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի բացահայտմանը պատասխանատվության ենթարկելու խոչընդոտող հանգամանքներին առնչվող հարցերի շուրջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտող հանգամանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու կոնկրետ հանձնարարություններ:
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանն ընդգծում է, որ վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր կոնկրետ գործով ձեռք է առնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր միջոցները, հանցագործությամբ, կոնկրետ` ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասի ամբողջական հատուցումն ապահովելու համար: «Բնական է` այստեղ առաջին հերթին խոսքը կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու և դրան հաջորդող դատավարական գործողությունների մասին է: Իսկ եթե ապօրինի ծառահատի կողմից կատարած արարքը չի առաջացնի քրեական պատասխանատվություն, այլ վարչական, միևնույնն է` ապօրինի ծառահատի նյութական պատասխանատվության հարցը ուշադրության կենտրոնից դուրս չի մնալու, և այս անգամ արդեն ձեռք են առնվելու և վարչական և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները` պատճառված վնասի ամբողջական փոխհատուցումն ապահովելու համար: Յուրաքանչյուր քրեական կամ վարչական գործով անպայման քննարկման առարկա է դառնալու կոնկրետ պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքը»,- հայտնում է նա:
Գլխավոր դատախազը նաև անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերը լրացնելուն ուղղված գրություններ է ուղարկել ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարներին, ՀՀ ոստիկանապետին: Այս նախաձեռնության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն քննարկվել է «Պետական անտառների օգտագործման, անտառահատման և անտառային տոմսերի ձևերի և տրամադրման կարգը հաստատելու մասին» գյուղատնտեսության նախարարի հրամանի հավելվածում նաև դատախազության նկատառումների և առաջարկությունների հիման վրա լրացումներ կատարելու հարցը: Բնապահպանության նախարարին և ոստիկանության պետին հասցեագրված գրություններին հետևել է ապօրինի ծառահատումների կանխարգելման և տեղափոխման դեմ բնապահպանության նախարարության և ոստիկանության կողմից իրականացվող համատեղ պլանի մշակումը, որում տեղ են գտել նաև գլխավոր դատախազի շեշտադրած ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումները: Գլխավոր դատախազությունում կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում այն մասին, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել բուսական աշխարհին պատճառած վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող հատուցման ենթակա արժեքը: «Այսինքն, եթե նախկինում հանցագործությամբ պատճառված վնասը ներառում էր հատած ծառերի զուտ սակագնային արժեքը, ապա հիմա հանցագործության պատճառված վնասը գնահատվելու է ապօրինի հատված ծառերի սակագնային արժեքի և բնության կոնկրետ հատվածը, որը տուժել է ծառի հատմամբ, նախկին տեսքի բերելու սակագնի հանրագումարի չափով»,- պարզաբանել է Անդրանիկ Մանուկյանը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վեր են հանվել անտառների և անտառային հողերի օգտագործման, ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը պատճառված վնասի արձանագրման և հաշվարկման վերաբերյալ հարաբերություններ կարգավորող համապատասխանատվություն նախատեսող իրավական ակտերը: Այս միջոցառումների արդյունքում բարելավվել է ծառահատումների և փայտանյութի տեղափոխման վերահսկողության, ապօրինի անտառների կանխարգելման, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը:
Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը կարևորում է այդ հանգամանքը և նշում, որ խստացվել է ապօրինի ծառահատումների և ապօրինի փայտանյութի տեղափոխման դեմ պայքարը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26