«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 5–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ալագյազ համայնքի բնակիչներն էլ կընտրեն իրենց նոր ղեկավարին: Մյուս համայնքներից այն առանձնանում է նրանով, որ խոշորացման ժամանակ Ալագյազին է միացել 10 համայնք, իսկ ղեկավարի պաշտոնում ընտվելու համար նախապես գրանցվել էր 7 թեկնածու: Նրանից մեկը, սակայն, արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և թեկնածուների թիվն այս պահին հասել է 6–ի: Այդ 6–ից 4–ը գյուղապետեր են, Հանրապետական կուսակցության անդամ, նախկինից իրար ճանաչում են, բայց համայնքների միանալուց հետո հիմա ստիպված են իրար դեմ պայքարել:
Համայնքի գործող ղեկավար Ազիզ Մհոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրեն շշուկներ են հասել, որ ինքնաբացարկ հայտնող այլ թեկնածուներ նույնպես լինելու են, բայց ով կամ երբ, չգիտի:
«Ինքնաբացարկ հայտնելու ժամկետը մինչև հոկտեմբերի 26–ը ժամը 18.00–ն է, իմ տեղեկություններով երկու հոգի ինքնաբացարկ կտա: Ես արդեն 19 տարի է նույն համայնքի ղեկավարն եմ, բայց թե ինչպիսին կլինեն ընտրության արդյունքները, ժամանակը ցույց կտա»,– ասաց Ա.Մհոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իր տեղեկություններով ինքնաբացարկի դիմում կներկայացնեն ոչ թե անկուսակցական, այլ՝ ՀՀԿ–ական թեկնածուներից երկուսը: Ինչ վերաբերում է իշխող կամ այլ կուսակցությունների կողմից թեկնածուներին սատարելուն, Ա.Մհոյանն ասաց, որ իրենց նոր ձևավորված համայնքին որևէ մեկը, անգամ ՀՀԿ–ն չի սատարելու:
«Վերևից ասել են, որ ոչ մեկին էլ չեն սատարելու, ով հաղթեց, հաղթեց: Կուսակցությունը կոնկրետ ոչ մեկին չի սատարելու, դաշտը թողել են ազատ: Այնպես որ խառն է, շատ խառն է: Բոլորն էլ ասում են՝ մենք շատ ձայն ունենք, բայց ժամանակը կգա, կերևա, ում ձայներն են ամենաշատը եղել: Նոյեմբերի 6–ին կերևա»,– ասաց Ալագյազի համայնքապետը:
Միրաք համայնքի նախկին ղեկավար, ներկայում Ալագյազ համայնքի ղեկավարի թեկնածու Ալիկ Նամոյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի պատրաստվում ինքնաբացարկ հայտնել: Գնալու է մինչև վերջ, իսկ իրականում՝ որ թեկնածուների միջև կծավալվի հիմնական պայքարը, նա չկարողացավ ասել, բայցև նշեց, որ հարազատ կուսակցությունը ոչ մեկի թեկնածությունն էլ չի սատարելու:
«Ես ինքնաբացարկ չեմ ներկայացնելու և գնալու եմ մինչև վերջ: Անցանք՝ անցանք, չանցանք՝ ինչ անենք: Ես երկու անգամ ընտրվել եմ մեր համայնքի ղեկավար: Ես էլ, շատերն էլ համաձայն չէին, որ գյուղերն իրար միանան: Մեր պայմաններում ոչ մեկն էլ համաձայն չէր, քանի որ ձմռանը գյուղերի ճանապարհները 3–4 օրով փակվում են, ինչպես են գնալու հասնեն Ալագյազ՝ թոշակ, նպաստ ստանան: Մերը լեռնային գոտի է, գյուղերի միջև հեռավորությունը բավականին շատ է, օրինակ՝ մեր գյուղից Ալագյազ 8 կիլոմետր է, ու թե ինչ կլինի, այս պահին չեմ կարող ասել»,– ասաց Ա. Նամոյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55