Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո այսօր Մխիթարյան միաբանությունում տեղի են ունենում մշակութային ժառանգության` գանձարանի թվայնացման աշխատանքները: Այս մասին այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով գիտաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Թվայնացնելով այն ամենը, ինչը կա Մխիթարյան Միաբանությունում՝ կարող ենք փրկել խունացումից, ինչպես նաև ավելի հեշտությամբ տեղափոխել մեր Մատենադարան և այնտեղ ուսումնասիրություններ կատարել: Կարծում եմ՝ այն մի յուրօրինակ կենտրոն է, որը մեր ազգի, պետության և՛ հովանավորության, և՛ օգնության, և՛ հպարտության առարկան է: Այնտեղ հավաքված նյութերը ոչ թե հայկական, այլ համամարդկային նշանակություն ունեցող արժեքներ են»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Մխիթարյան Միաբանությունում հիմնական ժառանգությունը պահված է ձեռագիր մատյանների տեսքով, այս իմաստով ևս շատ էական է մատյանների տպագրությունը և ուսումնասիրությունը: Նախարարը նաև հայտնեց, որ այդ ձեռագրերի թվայնացումից հետո նպատակ կա մոտ 5 հազար օրինակով յուրաքանչյուրը տպագրել:
Նրա տեղեկացմամբ՝ Միաբանությունում կան բազմաթիվ նյութեր, որոնցով որևէ գիտնական դեռևս չի զբաղվել:
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ Մխիթարյանները թողել են գիտական, կրթական, մշակութային հսկայածավալ նյութեր, և այժմ փորձ է արվում ըստ ուղղությունների որոշակիորեն վերլուծել այդ ժառանգությունը: Մխիթարյանների գործունեությունը կարելի է բաժանել երեք մասի, որոնք, ըստ Հ. Հակոբյանի՝ առանձին-առանձին ուսումնասիրության կարիք ունեն:
«Նախ և առաջ լեզվագիտության, բանասիրության ոլորտն է, որ պետք է ուսումնասիրվի: Եթե
արևմտահայերենի մասին խոսում ենք, ապա ամենաանաղարտ արևմտահայերենը, դասական ուղղագրությունը պահպանվել և զարգացել է Մխիթարյան հայրերի կողմից: Երկրորդ ուղղությունը պատմությունն է, ամբողջ վերլուծությունները, որ կատարել են նրանք:
Եվ երրորդը՝ մշակութայինն է, որով Մխիթարյանները ներթափանցել Եվրոպա, Վենետիկ, հայկական աշխարհ և համամարդկային տարածքներ»,- ասաց նա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44