Վարշավայի քաղաքապետարանը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի առթիվ Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմակերպել էին ծառատունկ, որի ժամանակ տնկվեց 650 ծառ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառման պաշտոնական մասում ողջույնի խոսքով հանդես եկան Վարշավայի քաղաքապետի տեղակալ Միխալ Օլշչևսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Վարշավայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության տնօրեն Լեշչեկ Դրոգոշչը:
Իր խոսքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետարանին ամեն տարի իրականացվող խոշոր բնապահպանական այս նախաձեռնությանը մասնակցության հնարավորության համար: Էդգար Ղազարյանը նշեց, որ Լեհաստանի պատմության ընթացքում հայերը միշտ էլ ունեցել են դրական դերակատարություն, ինչն արձանագրվեց նաև հոկտեմբերի 19-ին ԼՀ Սենատի հատուկ բանաձևով: Դեսպանի խոսքով, ապրելով Լեհաստանում, հայերն այս հասարակության մասն են կազմում և ներքին պարտավորություն են զգում մասնակից լինելու տարբեր սոցիալական ծրագրերին և նախաձեռնություններին:
Ծառատունկին մասնակցում էին նաև Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վարշավայի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Վարշավայում բնակվող մեծ թվով հայեր:
Ծառատունկի ավարտն ազդարարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ վարդապետ Ծատուրյանի կողմից հնչեցված աղոթքով և օրհնությամբ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44