Նոյեմբերի 1-ից առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ, ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման և Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաև Երևանի իրացման ցանցերին՝ հացի դեպքում և մսամթերքի արտադրություններին (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում):
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում են հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցներով:
Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի` 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որից 101 տնտեսավարողի 158 փոխադրամիջոցի՝ Երևանում, և 62 տնտեսվարողի 88 փոխադրամիջոցի՝ մարզերում:
Սանիտարական անձնագիր է տրվել նաև միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 18 տնտեսվարողի 39 փոխադրամիջոցի՝ Երևանում, 23 տնտեսվարողի 41 փոխադրամիջոցի՝ մարզերում:
Աղբյուրը հիշեցնում է, որ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
«Հորդորում ենք նշված ոլորտներում տնտեսվարողներին և իրացման ցանցերին նոյեմբերի 1-ից հետո առանց սանիտարական անձնագրերի չտեղափոխել կամ չընդունել հաց-հացաբուլկեղեն և մսամթերքի արտադրություններին՝ միս, փոխադրամիջոցները հնարավորինս արագ համապատասխանեցնել սահմանված պահանջներին, այլապես կկիրառվեն օրենքով նախատասված վարչական պատասխանատվության միջոցներ թե մատակարարողի և թե իրացնողի նկատմամբ»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26