ARM | RUS |

«Ոստիկանության համար կորուստները անդառնալի ծանր էին…». Վլադիմիր Գասպարյան

24.10.17 | 18:44

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ելույթը ոստիկանության կոլեգիայի՝ երեկ կայացած նիստում։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար,

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շուտով կմտնի 2018 թվական, որը հանգրվանային է նախորդ տարիներին կատարված աշխատանքները վերլուծելու, ամփոփելու և լուրջ եզրահանգումներ անելու առումով: Հանգրվանային է նախ և առաջ այն պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների նոր իրավակարգավորումները նախատեսում են ավելի բարձր նշաձող ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով: Կարող ենք հստակ փաստել, որ 2011-2014 թվականները ոստիկանական բարեփոխումների առաջին փուլն էին, որոնք բնորոշվեցին իրավակիրառական մեծածավալ փոփոխություններով: 2011-2014 թվականների ժամանակահատվածը ոստիկանության՝ քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների վերամեկնարկի, հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության որդեգրման, նախկինից ժառանգություն մնացած բյուրոկրատական կարծրատիպերի վերացման և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման շրջանն էր: Թերևս ամենահագեցած շրջանը, ուր արձանագրվեցին ինչպես տպավորիչ ձեռքբերումներ, այնպես էլ բացեր, թերացումներ և նոր մարտահրավերներ:

Այսօր ես չեմ թվարկելու մեր ձեռքբերումները, քանի որ Դուք, մեծարգո պարոն Նախագահ, ոստիկանության համակարգի վերաբերյալ ամենաիրազեկ պաշտոնատար անձն եք: Բացի այդ, ոլորտի բարեփոխումների առանցքային բոլոր հարցերով համակարգը մշտապես զգացել է Ձեր անվերապահ աջակցությունը, վստահությունը և, իհարկե, ամենօրյա խիստ վերահսկողությունը:

Վերջին վեց տարիների ընթացքում կուտակվել է ահռելի փորձ՝ ոստիկանությունից մեր հասարակության ակնկալիքները հետայսու հասկանալու համար, քանի որ հասարակական անվտանգությանը սպառնացող գործոնների զարգացման միտումներն այլևս պարզ են:

Խոսքը վերաբերում է համակարգում կոռուպցիոն հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացման կամ դրանց նվազեցման քաղաքականությանը, պաշտոնեական իրավախախտումների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի, ահաբեկչական բնույթ ունեցող հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու էքստրեմիզմի նկատվող «բջիջների» վերացմանը, հասարակական հնչեղություն ստացած բռնի և բռնի-շահադիտական հանցագործութունների բացահայտմանը:

Մարդու իրավունքների ոլորտում օրակարգային են մնում խաղաղ հավաքի իրավունքի պաշտպանության, այս հիմնարար իրավունքի չարաշահումներին ու զանգվածային անկարգություններին սառնասրտությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով հակազդելու խնդիրները:

2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանությունը յուրօրինակ փորձություն անցավ սահմանադրական կարգի դեմ ուղղված նոր մարտահրավերներին դիմակայալիս: Անձամբ Ձեր հանդուրժողականության, շտապողականությանը տուրք չտալու, իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը բարձր մակարդակով ապահովելու և հասարակության առողջ ուժերը համախմբելու կարողության շնորհիվ հնարավոր եղավ կատարված առանձնապես ծանր հանցագործության հետևանքները հասցնել նվազագույնի: Ոստիկանության համար կորուստները անդառնալի ծանր էին, քանի որ սպանվեցին երեք ծառայողներ:

Այնուամենայնիվ, նշված օրերին ոստիկանության աշխատանքի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէր: Անշուշտ, դա նախ և առաջ պայմանավորված էր ոստիկանական հարկադրանքի կիրառմամբ, որից բխող հուզական արձագանքը օրինաչափորեն ուղեկցում է բոլոր պետությունների ոստիկանություններին: Առանձին կոնկրետ դեպքերում, սակայն, ուժի կիրառման անհամաչափ դրսևորումներից խուսափել չհաջողվեց: Ցավոք սրտի, չհաջողվեց նաև իրադարձություների վայրում լիակատար ապահովել լրագրողական մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց անվտանգությունը: Այս իրողությունները հարկադրում են մեզ ձեռնարկել լրացուցիչ համակարգային քայլեր:

Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս նախևառաջ մեզ: Պատանդառությունը, հրազենով կատարվող սպանությունները և բռնության գործադրմամբ այլ ծանր հանցագործությունների խափանումն ու բացահայտումը ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների թիվ մեկ խնդիրն է:

Առաջիկա ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում գերատեսչական քաղաքականության ուղղությունները: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական ուժերն ու միջոցները լիարժեք կուղղվեն նման հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու բացահայտմանը, կմշակվեն և կներդրվեն հանցավորության դեմ պայքարում քաղաքացիներից աջակցություն ստանալու, համագործակցության ժամանակակից և միջազգային փորձի վրա հիմնված ընթացակարգեր: Գործողության մեջ կդրվեն օպերատիվ-հետախուզական ոչ ավանդական միջոցառումներ, ինչպես օրինակ՝ օպերատիվ փորձարարությունը, օպերատիվ ներդրումները և այլն: Կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության նկատմամբ օպերատիվ մշտադիտարկումը կկրի ռազմավարական բնույթ: Առաջարկություններ կներկայացվեն օպերատիվ-հետախուզական օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ, կուժեղացվի համագործակցությունը ինչպես այլ գերատեսչությունների օպերատիվ ծառայու-թյունների, այնպես էլ քննչական մարմինների և դատախազության հետ:

Հասարակության կողմից ոստիկանությանն ուղղված են հարցապնդումներ, և մենք լի ենք վճռականությամբ՝ դրանց պատասխանելու գործով:

Ժողովրդավարական հասարակությանը հարիր ոստիկանություն ունենալը այլևս անշրջելի գործընթաց է, և այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուր սպա շատ լավ գիտակցում է իր անձնական պատասխանատվությունն այդ գործում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ապագան նրա փոխակերպվելն է պրոֆեսիոնալ ոստիկանության: Վերջինս սոսկ գործելակերպ չէ, այլ համակարգ, որը հանցավորությանը հակազդելու ավանդական գործառույթից բացի, աջակցելու է քաղաքացիներին՝ իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության գործում:

Այսօր մենք պատրաստ ենք հասարակության դատին և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Ոստիկանության մասին» օրենքի նոր նախագիծ, ուր իրենց լուծումը կստանան մի շարք օրակարգային հարցեր և կդրվեն պրոֆեսիոնալ ոստիկանության իրավական հիմքերը: Նոր օրենսդրական կարգավորումները խարսխված կլինեն այս ընթացքում կուտակված պատկառելի փորձի և միջազգային ստանդարտների վրա: Իհարկե, ցանկացած բարեփոխումների կուլմինացիան օրենսդրական փոփոխությունները չեն: Իրական առաջընթացի համար մեզնից պահանջվելու է արժեքային նորացված և վերաիմաստավորված համակարգ: Մեր ապագայի կարգախոսները լինելու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, մարդասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և օրինականության սկզբունքով անվերապահ կաշկանդվածությունը: Կասկածից դուրս է, որ նման սկզբունքների իրագործումը կբերի ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Մեծարգո պարոն Նախագահ, տարբեր տարիներին Ձեր կողմից ոստիկանությանը հասցեագրված ուղերձները մեզ համար եղել և մնում են գործունեության ծրագրային ուղենիշեր, որոնց իրագործումը մեր սպայական պատվի և պատասխանատվության հարցն է:

Օգտվելով առիթից, թույլ տվեք ողջ համակարգի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ոստիկանության նկատմամբ մշտական հոգատարության, մեր սխալների ու բացթողումների նկատմամբ հայտնի չափով ներողամտության համար»,- ասել է նա։


Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

16:56

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը...

16:46

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․...

16:28

ՀՀ-ի և Էստոնիայի ԱԳ նախարարները հուշագիր են ստորագրել

ՀՀ-ի և Էստոնիայի ԱԳ նախարարները հուշագիր են ստորագրել

16:06

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Իշխան Սաղաթելյանը

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Իշխան...

15:29

Քո ի՞նչ գործն է իմ բարոյականությունը, դո՞ւ ես բարոյականությունից խոսում. քեզ ու քո շրջապատը նայիր.Աղազարյանը Փաշինյանին

Քո ի՞նչ գործն է իմ բարոյականությունը, դո՞ւ ես բարոյականությունից խոսում. քեզ ու քո շրջապատը...

15:15

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ...

14:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44