Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում բազմավեկտորությունն է եւ կոմպլեմենտարությունը: Այս մասին «Վոեննի դիպլոմատ» կայքին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքով՝ տվյալ մոտեցումը հանգում է նրան, որ Արցախը ձգտում է աշխարհի տերությունների եւ տարածաշրջանի երկրների հետ հավասար եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացման: «Այս մոտեցման առանցքային պատճառը շատ երկրներում հայկական Սփյուռքի առկայությունն է, հատկապես այն երկրներում, որոնք մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն: Այս համատեքստում մենք պարզապես պարտավոր ենք բարեկամական հարաբերություններ զարգացնել այդպիսի երկրների հետ, ի դեպ՝ մի երկրի հետ կապերի զարգացումը երբեք չի լինում մյուսի հետ կապերի սառեցման հաշվին:
Ռուսաստանի հետ մեզ կապում են նաեւ բազմադարյա բարեկամությունը, մեր ժողովուրդների մշակույթի, ավանդույթների, պատմության շատ ընդհանրությունները, տնտեսական շահերը: Դրանից բացի, Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկն է, որն էական ավանդ է բերում մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Ճիշտ է, հաշվի առնելով մեր պետության չճանաչված լինելը՝ Արցախի եւ Ռուսաստանի հարաբերությունները շոշափում են սոսկ հումանիտար հարթությունը: Մենք նաեւ բավականին սերտ հարաբերությոններ ունենք Ռուսաստանում հայկական Սփյուռքի հետ, որի բավականին մեծ հատվածը ծագումով Ղարաբաղից է:
Ինչ վերաբերում է մեր երկրի միջազգային իրավական սուբյեկտ լինելուն, ապա մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք կատարում: Այսպես՝ վերջին մի քանի տարիներին Արցախի Հանրապետությունը ճանաչել են ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Քալիֆորնիա, Հավայի, Ջորջիա նահանգները, Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգը, Բասկերի երկիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք քաղաքներ, որոնցից ամենախոշորը Լոս Անջելեսն է:
Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը, եւ հույս ունեմ, որ կհայտնվեն այլ երկրների քաղաքներ ու շրջաններ, որոնք մեր անկախությունը կճանաչեն: Բնականաբար, մենք հատուկ շեշտադրում կկատարենք առանձին պետությունների կողմից ճանաչման հասնելու վրա եւ կարծում ենք, որ սա զուտ ժամանակի եւ քրտնաջան աշխատանքի հարց է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում եւ այլ երկրներում տարբեր կարգի միջոցառումների կազմակերպմանը, ապա մենք համանման ծրագրեր ունենք, որոնք դիտարկում ենք որպես ժողովուրդներ միջեւ կապերի զարգացման լավ հիմք»,- նշել է Բակո Սահակյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26