Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը: Նիստի սկզբում ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն իր հակիրճ ողջույնի խոսքում ներկայացրել է հիմնադրումից ի վեր համալսարանի հիմնական ձեռքբերումները, անդրադարձել առաջիկա ծրագրերին, վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացի բովանդակությանն ու կառուցվածքին: Հանդիսավոր նիստից հետո ՊՆ և ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մասնակցությամբ մեկնարկել է ՊԱՀՀ ռազմավարական կրթական ծրագիրը: Դասընթացի մասնակիցների համար «ՀՀ պաշտպանական համակարգի զարգացման հեռանկարները ազգային շահերի ապահովման համատեքստում. «Ազգ-բանակ» հայեցակարգի ներդրման հիմնահարցերը» թեմայով դասախոսություն է կարդացել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությունը Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26