«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող «Առինջ մոլ»-ի վաճառականներն այս ուրբաթ գալու են Ազգային ժողովի շենքի մոտ`բողոքելու հարկային ծառայությունից:
«Հարկայինից վաճառականներին ասել են, որ սրանից հետո պետք է հաշիվ ֆակտուրա տրամադրեն, թե ինչ տեսակի ապրանքներ են բերում և որ տեսակից քանի հատ: Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը, որովհետև նախկինի փոխարեն ավելի շատ հարկ են վճարելու: Ասել են նաև՝ եթե պատշաճ չներկայացնենք`կտուգանվեք»,- «ՀԺ»-ին տեղեկությունը փոխանցեց «Առինջ մոլ»-ի աշխատակիցներից մեկը:
«Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, նման հարցերով չեմ զբաղվում, ես մոլի տնօրենն եմ: Ազգային ժողովի մոտ գալը վաճառականների կամքն է, ոնց ուզում են, թող անեն, մեր շուկան իր հունով աշխատում է, հարկայինից դժգոհություն չունենք, իմ մոտ, որ չեն բողոքում»:
Մեզ դիմած անձը նաև տեղեկացրեց, որ այժմ ցուցակագրում են այն վաճառականներին, ովքեր պետք է գնան ԱԺ-ի մոտ և բարձրաձայնեն համընդհանուր խնդիրը:
Տպավորություն է ստեղծվում, որ ծառուկյանական թևը մոլի աշխատակիցների միջոցով հակահարված է տալիս ՊԵԿ-ի սկսած «պատերազմին»: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը միանգամից լայնածավալ ստուգումներ իրականացրեց Ծառուկյանին պատկանող ընկերություններում:
Ծառուկյանների բարեգործական հիմնադրամի տնօրեն, պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր հարցերին ի պատասխան բացառեց այն հանգամանքը, թե մոլի ղեկավարությունը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ աշխատակիցների որոշումների վրա:
Այն փաստին, թե այս քայլով չի՞ շարունակվում ՊԵԿ-Ծառուկյան «պատերազմը», երբ այս անգամ հարձակումը հենց վերջիններիս կողմից է, Տոնոյանը պարզաբանեց. «Փորձել պարոն Ծառուկյանի ընկերություններում իրականացված գործընթացները ինչ-որ կերպ կապել այլ գործընթացների հետ, որեւէ իրական հենք չունեն: Սրանք տարբեր գործընթացներ են եւ պետք չէ շաղկապել միմյանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32