ARM | RUS |

Լեհաստանի սենատն իր բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում հայ համայնքի նկատմամբ

25.10.17 | 12:28

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ Լեհաստան կատարած այցին:

- Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

Երկու երկրների միջև հարաբերություններում բարձր մակարդակի փոխայցելություններն, առհասարակ, շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունը և հարստացնում մեր դիվանագիտական հարաբերությունների պատմությունը, այլև հրաշալի հնարավորություն են հանդիսանում տարբեր հարցերի վերաբերյալ միմյանց տեսակետներին ծանոթանալու և հնարավոր համագործակցություն զարգացնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես բարձր մակարդակ է ունեցել, այնուամենայնիվ, պետք է նշել, որ խորհրդարանների ղեկավարների մակարդակով վերջին այցելությունը տեղի էր ունեցել վաղուց՝ 2009 թվականին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահը Լեհաստան է այցելում հոբելյանական տարում, երբ մեծ շուքով նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայերին շնորհված բացառիկ արտոնության 650-ամյակը:

- Այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության համար: Ո՞ր ոլորտներում կան նախանշված անելիքներ:

- Նախ պետք է նշել, որ այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ունեցել է բազմաթիվ կարևոր հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ԼՀ սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու, ԼՀ սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկու, ԼՀ փոխվարչապետ, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկու, Լեհաստանի սեյմի և սենատի բազմաթիվ պատգամավորների, ազդեցիկ քաղաքական գործիչների հետ: Այդ հանդիպումներին ընթացքին մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ ազգային ժողովի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր հանդիպումների առանցքում եղել են երկու երկրների միջև լայն առումով համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման խնդիրներ: Մեծ կարևորություն է տրվել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի, խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող խորհրդարանական վեհաժողովներում մեր պատվիրակությունների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները աշխարհաքաղական տարբեր զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել են Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների հստակ մոտեցումներն ու ձեռնարկվող ջանքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին նշելու է Լեհաստանի Անկախության և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանները` կողմերը միմյանց տեղեկացրել և հրավիրել են հոբելյանական ծրագրերի շրջանակներում հաջորդ տարի սպասվող բազմաթիվ (այդ թվում՝ քաղաքական) միջոցառումներին:

- Լեհաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Ի՞նչ նշանակություն ունի Արա Բաբլոյանի այցելությունը Բրյուսելում նոյեմբերին կայանալիք Արևելյան գագաթնաժողովին ընդառաջ:

- ՀՀ ԱԺ նախագահի՝ Լեհաստան կատարած այցը կազմակերպվել էր երկկողմ ձևաչափում և ուղղակիորեն կապված չէր Բրյուսելում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, սակայն դա հավելյալ առիթ էր խոսելու Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Լեհաստանը մշտապես հանդես է գալիս Եվրոպական Միության և այլ պետությունների հետ բաց և ակտիվ քաղաքականության դիրքերից: Այդ տեսանկյունից կարևոր է համարվել ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի կողմից համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու և դրա հետ կապված ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտելու հարցը:

- ԼՀ սենատը, ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի, ընդունել է բանաձեւ: Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձևը, ի՞նչ է այն ենթադրում:

- Լեհաստանի Սենատի կողմից 2017 թվական հոկտեմբերի 19-ին ընդունված բանաձևն ունի չափազանց կարևոր, պատմական նշանակություն: Սա, թերևս, եթե ոչ առաջին, ապա բացառիկ դեպքերից մեկն է, երբ երկրի խորհրդարանը հատուկ բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում իր տարածքում ապրող հայ համայնքի նկատմամբ` լավագույնս գնահատելով հայերի վաստակը և դերակատարումը պետության կյանքում: Կարծում ենք, որ տեղի ունեցածը նշանակալի իրադարձություն է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ ժողովրդի կյանքում, ընդհանրապես։ Մինչ այդ մենք ականատես ենք եղել տարբեր պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի, խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունմանը։ Լեհաստանի խորհրդարանի կողմից ընդունված այս վերջին բանաձևի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն վերաբերում է մեր ժողովրդի պատմության փառավոր էջերին՝ պաշտոնական և իրավական գնահատական տալով Լեհաստանում ապրող մեր հայրենակիցների մի քանի հարյուրամյակների նշանակալի գործունեությանը։ Սա, ըստ էության, մի բանաձև է, որը գալիս է լրացնելու միջին դարերից սկսած Լեհաստանի իշխանությունների կողմից հայերի հանդեպ դրսևորած դրական, բարյացակամ վերաբերմունքն արտահայտող բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերի շարքը՝ իր հերթին հանդիսանալով պատմական կարևոր փաստաթուղթ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանի սենատը բանաձևն ընդունեց միաձայն քվեարկության արդյունքում։ Սա այն ոչ հաճախ հանդիպող դեպքերից է, երբ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները միասնական վերաբերմունք ու կարծիք են արտահայտում, ինչը վկայում է հայերի հանդեպ դրական վերաբերմունքի հարցում լեհ հասարակության կատարյալ համերաշխության մասին։ Մեզ համար խորհրդանշական էր բանաձևի ընդունման ժամկետը։ Դրան նախորդել էր Լեհաստանի սենատի ճեմասրահում «Հայերը՝ Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ։ Իսկ բանաձևի քննարկման և ընդունման նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները։ Կարծում եմ, որ այդ բանաձևի ընդունումը մի կողմից ամրագրում, մյուս կողմից նոր թափ է հաղորդում հայ և լեհ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը՝ արտահայտելով փոխադարձ հարգանքն ու համակրանքը միմյանց հանդեպ։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44