Թուրքական Daily Sabah պարբերականի թղթակից Ռագըփ Սոյլուն վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հետ՝ նրան հարց հղելով ահաբեկիչներից ազատագրված Ռաքքայում քրդական շարժման հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկարով կախված պաստառի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) զինյալները Ռաքքայի ազատագրման գործողության ավարտից հետո քաղաքում փակցրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառ, ինչն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, պատասխանելով Օջալանի պաստառի մասին հարցին՝ Նոյերթն ասել է, որ ուշադիր չի հետևել այդ պաստառի հետ կապված տարբեր արձագանքներին և շեշտել է, որ ԱՄՆ-ի համար առաջնային կարևորություն ունի Ռաքքայի ազատագրումը:
Նոյերթը կոչ է արել թուրքական լրատվամիջոցներին ու բոլոր կուսակցություններին հրաժարվել Օջալանի պաստառի փակցման մասին տեսանյութերն ու լուսանկարները տարածելով սադրանքներ հրահրելուց:
«ԱՄՆ կառավարությունը սերտ համագործակցում է Թուրքիայի հետ, և դուք դա լավ գիտեք. Թուրքիայում իշխանությունների հետ սերտ համագործակցության մեջ գտնվող մեդիաընկերության աշխատակից եք», - ասել է Նոյերթը թուրք լրագրողին:
Ավելի ուշ Սոյլուն Twitter-ի իր էջում պատմել է ասուլիսի մասին։
«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը YPG-ի մասին ուղղածս հարցին պատասխանեց ինձ իշխանամետ մամուլի ներկայացուցիչ լինելուս մասին շեշտելով: Որքան էլ փորձեցի հասկացնել, որ մենք մասնավոր կառույց ենք՝ պնդեց, որ հովանավորվում ենք պետության կողմից», - գրել է լրագրողը:
tert.am
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16