Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Խորհրդարանը կքննարկի նաև ՊՆ ներկայացրած ևս մեկ օրենքի նախագիծ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:
Այս նախագծով հանվում է զորակոչիկների տարկետման իրավունքը, ինչն արդեն դարձել է բուռն քննարկումների և ուսանողական բողոքի ակցիաների առիթ:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարը հանդիպել է բողոքող ուսանողների հետ: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ՝ այո՛, հանդիպել է և իր իրավունքն է չհանրայնացնել, թե ինչպիսի ձևաչափով է անցել այդ հանդիպումը:
Պատգամավորը փորձեց հասկանալ նախարարի տեսակետը նաև հարցի վերբերյալ, որով նախատեսվում է, որ 27 տարին լրացած անձինք կարող են վճարել և չանցնել զինվորական ծառայություն: «Չի կարելի է գումարով ազատվել Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունից, որովհետև կստացվի՝ ով փող ունի, վճարում է և ազատվում ծառայությունից, իսկ սոցիալական խնդիր ունեցողը չի վճարում և ծառայում է առաջնագծում»:
Նախարարին հարցեր ուղղեց նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը. «Ավելի վաղ նշել եք, որ ավելի լավ է՝ կոնսենսուսով ընդունվեն այս նախագծերը: Ինձ հետաքրքիր է՝ այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է Ձեր անձնական դիրքորոշումը փոխզիջումային, որովհետեւ կան դետալներ, որոնց ընդդիմության ներկայացուցիչները դեմ են»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Ես չեմ հիշում, որ քննարկումների ժամանակ ձեր հնչեցրած որևէ հարց ներառված չլինի այս նախագծում: Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս, չի եղել առաջարկ, որը մանրամասն չի քննարկվել: Քաղաքականությունն այս է՝ պետք է ծառայեն բոլորը՝ բարձրագույն կրթություն ունեցող, գիտական ներուժ ունեցող մարդը կարող է որպես սպա ծառայել, իսկ ով ուզում է շարքային ծառայություն անցնել, կարող է ծառայել երկու տարի»,-ասաց նախարարը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26