«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի հարցը՝ ուղղված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, պահեստազորին էր վերաբերում:
Ըստ պատգամավորի՝ նախագծով ստեղծվում են աննախադեպ իրավական հիմքեր գործնականում անցումային պահեստազոր ունենալու համար, որը միջանկյալ դեր է ունենալու ուղղակի պահեստազորի և պայմանագրային զինծառայողի միջև:
«Այդ կատեգորիայի համար արդյո՞ք սահմանված են լինելու սոցիալական որոշակի երաշխիքներ և արտոնություններ, և ի՞նչ բնույթով է փոխհատուցելու այդ ռեզերվիստի կարգավիճակը»,-հարցեց Սաղաթելյանը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե պահեստազորի առաջին և երկրորդ խմբերի կառուցվածքի սահմանումը որքանով է ճիշտ, երբ երկրորդ խմբում օգտագործելու են ավելի քիչ մարդկանց, բայց ավելի երկար են պահելու։
«Նաև կատեգորիաների հարց է. ինչո՞ւ ենք այն մարդկանց, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ընդգրկում նույն խմբի հետ, ովքեր մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Կարծում եք նպատակահարմար է, որ այդ մարդիկ լինեն նույն կատեգորիայում, քանի որ չծառայողներն առողջական խնդիրներ ունեն, և նրանք պահեստազորայինների ինչների՞ն է պետք»,-հարցրեց նա:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե պահեստազորի սոցիալական ապահովության հարցը ենթաօրենսդրական կարգավորումներով են ապահովվելու։
«Մեր տրամաբանությունը և քաղաքականությունը լինելու է այն, որ մենք բավականաչափ գրավիչ պայմաններ ստեղծենք, որ մարդիկ ակտիվ պահեստազորի մեջ ցանկություն ունենան ընդգրկվել և այն մասնագիտությունները, որոնք մեզ համար կարևոր են, կարողանանք համալրել այդ թվերը: Կարծում եմ՝ կգտնենք այդ ոսկե միջինը, որ մի կողմից շահագրգռենք մարդկանց, մյուս կողմից չստեղծենք գերծանրաբեռնվածություն ռազմական բյուջեի համար՝ հաշվի առնելով այն, որ ճիշտ չէ, որ ռազմական բյուջեում փոխհատուցումները գերակայեն տեխնիկայի համալրմանը»,-ասաց նա և հավելեց, թե դա կառավարության որոշումներով կկարգավորվի։
Ինչ վերաբերում է պահեստազորի հետ աշխատանքներին, ապա նախարարը նշեց, թե այստեղ նոր մոտեցում են որդեգրել:
«Մենք առշունչ ամենամեծ բանակ ունեցող երկրներից ենք աշխարհում և ունենք քաղաքացիների հսկայական թիվ, ովքեր անցել են ծառայությունը, այդ թվում՝ նաև մարտական հերթապահության պայմաններում և պետք է ձևավորենք համակարգ, որ այդ համակարգը լիարժեք պետք եղած ժամանակ ծառայի երկրի պաշտպանության գործին: Խնդիր ունենք պարբերաբար վարժանքների, միջոցառումների՝ զորահավաքը արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խմբերի տրամաբանությանը, ապա նախարարը ասաց, որ դա ուղղված է նրան, որ զինկոմիսարիատներում հեշտ լինի զտել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը և գիտելիքների աստիճանը:
«Երկրորդ խմբում ավելի երկար են մնում, որովհետև նրանք կարող են պետք գալ վերջին հերթին, երբ որ արդեն այլևս առաջին խումբը չի բավարարում խնդիրը լուծելու համար: Իսկ զինվորական գործում ավելի մեծ հենք ունեցողները կարող են շատ ավելի երկար լինել առաջին պահեստազորում, և օգտագործվի նրանց փորձը»,-ասաց նա:
Նախարարը կարևորեց նաև էլեկտրոնային շտեմարանների ներդրումը, որն ըստ նրա թույլ կտա շատ արագ կողմնորոշվել և ներդաշնակեցված խմբեր զորահավաքի կանչել կոնկրետ հարց լուծելու և կոնկրետ ուղղությամբ՝ ինչպես օրինակ տանկիստների, ովքեր ծառայել են տեղանքում, և նրանց փորձը արագ կօգտագործվի:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26