Փաստաբան Հակոբ Ճարոյանը հաղորդում էր տվել, որ քաղաքացի Արմեն Բարխուդարյանը իրենց գումար է հափշտակել: Փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, սակայն Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի որոշմամբ այն վերացվել է և հարուցվել է քրեական գործ՝ Հակոբ Ճարոյանի հաղորդմամբ նշված հանգամանքների ստուգման նպատակով ամբողջական քննություն, այդ թվում՝ կողմերի միջև առերեսում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, պատասխանելով հարցին,թե ինչո՞ւ է ՀՔԾ-ն այս անգամ էլ հրաժարվել քրեական գործ հարուցել Երևան քաղաքի դատախազի դեմ, իսկ Ճարոյանը մեղադրում է դատախազին:
Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ չի հիմնավորվել Արմեն Բարխուդարյանի կողմից Հակոբ Ճարոյանից հափշտակություն կատարելու հանգամանքը, և սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, այդ պատճառով էլ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել, որը Ճարոյանի կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին. «Երևան քաղաքի դատախազը որոշում է կայացրել Հ. Ճարոյանի բողոքը մերժելու մասին»։
Դատախազությունից նաև հայտնեցին, որ Հակոբ Ճարոյանի կողմից քննիչի և Երևան քաղաքի դատախազի որոշումները օրենքով սահմանված կարգով բողոքարկվել են դատարան և ներկայումս ընթանում է դատաքննություն։
«Ճարոյանն իր պնդմամբ, լինելով «փորձառու» փաստաբան՝ պետք է քաջատեղյակ լիներ, որ քրեական վարույթի ընթացքում միայն իր և իրենից ստացված տվյալներից, կնոջ ու եղբոր կողմից հայտնած տեղեկությունները, որոնք չեն հաստատվել, երբևէ չեն կարող դիտարկվել որպես իրավական պետությունում սահմանված ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստական տվյալների համակցություն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտնեցին Դատախազությունից:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26