ԱԺ դիմաց Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ և բողոքի ակցիա են կազմակերպել Զինվորական ծառայության և Զինծառայողների կարգավիճակի մասին նոր օրինագծի դեմ, որով ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ և ուսումնառությունից հետո պարտավորվի բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի:
«Մենք ցանկանում ենք, որ մեր եղբայրները անիմաստ տեղը երեք տարի չծառայեն և չենք ցանկանում, որ այս ամենը գիտությանը խանգարի»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ուսանողուհիներից մեկը և նշեց, որ բանակ գնալուց գալուց հետո շատերը չեն ցանկանում սովորել:
«Ես ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող եմ, զբաղվում եմ գիտությամբ և եթե այդ օրենքը ընդունվի, ես չեմ կարողանա իմ ուսանողներին կրթել և լաբորատորիայի թիմ ունենալ, քանի որ, եթե իմ դիպլոմնիկին տանեն բանակ, ես մենակ կլինեմ, իսկ մենակ գիտությամբ զբաղվել հնարավորություն չէ»,-ասաց մեկ այլ ուսանող և նշեց, որ տղաներից բաղկացած ֆակուլտետները կտրուկ դատարկվելու է: Նա հայտնեց, որ ուսանողները նաև հարցի վերաբերյալ ստորագրահավաք են կազմակերպել:
Մեկ այլ ուսանող էլ, անդրադառնալով նախագծում նախատեսված ժամկետներին, ասաց, որ արդյունքում ստացվում է մի մասի համար բախտը բերում է, մյուս մասի համար` ոչ: «Տեսականորեն կիսում ենք այն կարծիքը, որ ծառայությունից հետո հնարավոր է ուսումը շարունակել, մենք համաձայն ենք դրան, բայց մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք Հայաստանում: Եթե բերվում է Իսրայելի օրինակը, ապա պետք է հասկանանք, որ ամեն ինչ զարգանում է մեծ մասամբ ֆինանսավորումների առկայությամբ, իսկ Իսրայելի և Հայաստանը այդ առումով անհամեմատելի են, այսինքն` մեզ մոտ ֆինանսավորումը գիտության ոլորտում բավարար չէ: Ծառայած և վերադարձած տղան, եթե նույնիսկ շատ է ցանկանում իր կրթությունը շարունակել, առաջին հերթին մտածում է աշխատանք ունենալու մասին»,-ասաց նա:
Մեկ ուրիշ երիտասարդ ասաց, որ իրենք գալուց առաջ գիտեին, որ միանգամից օրինագիծը հետ չի կանչվելու, քանի որ սա շարունակական բնույթ պետք է կրի և սրանով իրենց անհամաձայնությունն են ցույց տալիս: Ինչ վերաբերում է բանակից խուսափելու համար կրթությունը շարունակելուն, ապա ուսանողներից մեկը նշեց, որ եթե տարկետումը վերանա, ապա հնարավոր կոռուպցիան կտեղափոխվի առողջապահության ոլորտ և սոցիալական արդարություն չի լինի: Ըստ ուսանողների` ՊՆ-ն փորձում է 140 հոգու հաշվին խնդիր լուծել և նախագիծը կնպաստի նաև արտագաղթին:
Այսպիսով` ուսանողները ցանանում էին հանդիպել պաշտպանության նախարարի հետ, իսկ ԱԺ-ից նրանց հայտնել են, որ Պաշտպանության նախարարության միջոցով դա պետք է կազմակերպեն: Նրանք նշեցին, որ իրենց սլաքը կուղղեն դեպի պաշտպանության նախարարություն:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26