ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, ըստ քրեական գործի նյութերի, ԴԱՀԿ Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարողը ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետին է տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան բաժանմունքի պետի անունից վերջինիս հասցեագրված, իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներառող փաստաթուղթ: Համաձայն այդ փաստաթղթի` Ճանապարհային ոստիկանությունը, իբր, հրաժարվել է ՀՀ քաղաքացի Տ. Գաբրիելյանի վերաբերյալ ԴԱՀԿ-ում հարուցված 10 կատարողական վարույթների պահանջներից և խնդրել կարճել նշված վարույթները այն դեպքում, երբ հիշյալ պարտապանից բռնագանձման ենթակա գումարները ՃՈ-ին չեն վճարվել, և բացակայել են նշված 10 կատարողական վարույթները կարճելու օրինական հիմքերը:
Այնուհետև Ավան և Նոր Նորք բաժնի պետը հիշյալ կեղծ գրությունը հանձնել է նույն բաժնի մեկ այլ հարկադիր կատարողի: Վերջինս էլ, առանց դրա իսկությունը ստուգելու, 31.05.2017թ.-ին որոշում է կայացրել պարտապան Տ. Գաբրիելյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու և 360.000 ՀՀ դրամ գումարի պահանջներով կատարողական վարույթները կարճելու մասին: Պարտապանի գույքի նկատմամբ դրված արգելանքներն անհիմն վերացնելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված 3 պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26