Արցախի պետական համալսարանում «Արցախի հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները» թեմայով բաց դասախոսություն կարդաց ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:
Պատգամավորը դասախոսության ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությանը, այն ներկայացրեց ընդհանուր գծերով, ներկայացրեց քաղաքակրթական բաղադրիչը, որը բերել է հակամարտության այս աստիճանին:
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիներն անգամ հստակ պատկերացում չունեին, թե ովքեր են իրենք. «Ազգային ճակատի իշխանության գալով, այնուամենայնիվ, որոշեցին, որ թուրքական արմատներ ունեն, և հետագայում դա պաշտոնական քաղաքականության մեջ ձևակերպվեց, երբ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ իրենք մեկ ազգ են, երկու պետություն: Այստեղ հետաքրքիր բան է ստացվում, այսինքն՝ թյուրքերը կարող են լինել մեկ ազգ, երկու պետություն, բայց երկուսն էլ հայտարարում են, որ տարածաշրջանում երկրորդ հայկական պետականություն չի կարող լինել, հայերը մեկ անգամ արդեն ինքնորոշվել են։ Իրենք կարող են լինել մեկ ազգ, երկու պետություն, իրենց արյունն ավելի կարմիր է, սակայն հայերը չեն կարող՝ առանց որևէ հիմնավորման»:
Խոսելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին՝ Միհրան Հակոբյանն ասաց, որ ցանկացած հայ մարդ ու գործիչ, ռուս գործիչ, եվրոպացի գործիչ կարող է զարմանալ, որ Ադրբեջանի նախագահը բանակցային գործընթացի ժամանակ փակ դռների ետևում՝ գերտերությունների ներկայացուցիչների ներկայությամբ, ՀՀ ղեկավարի հետ մեկ բան է պայմանավորվում, ձեռք սեղմում, բայց գնալով իր երկիր՝ լրիվ այլ բան է հայտարարում և այլ բան անում:
«Մենք մինչև չհասկանանք, որ մեր քաղաքակրթությունն այլ է, և իրենց քաղաքակրթություն կրողը կարող է իրեն նման բան թույլ տալ, մենք ունենալու ենք այս խնդիրները։ Մեզ համար դա տարօրինակ է թվալու, սակայն պետք է հասկանանք, որ այս քաղաքակրթության մեջ դա նորմալ երևույթ է: Քոչվորական քաղաքակրթության վերաբերյալ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց գլխավոր կանոնը բնության հետ, շրջակա միջավայրի հետ պայքարում հաղթող դուրս գալն է՝ ինչ գնով ուզում է լինի: Նստակյաց քաղաքակրթություններում նման խնդիր չունենք»,-ասաց ԱԺ պատգամավորը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26