Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում ընթացքում են Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ այս տարվա ապրիլին մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքը գտնվում է պատասխանատուների ամենօրյա խիստ հսկողության ներքո: Ճանապարհահատվածում մինչ այժմ կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Անցնելով ճանապարհի ամբողջ երկայնքով` նա իր դիտարկումներն ու դիտողություններն է ներկայացրել պատասխանատուներին: Այժմ այստեղ իրականացվում են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները:
«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի: Ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին»,- նկատել է Վահե Նիկոյանը:
Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Ճանապարհը կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47