ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Այսպես, ըստ քրեական գործի նյութերի, ԴԱՀԿ Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարողը ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետին է տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետի անունից վերջինիս հասցեագրված, իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներառող փաստաթուղթ: Համաձայն այդ փաստաթղթի` Ճանապարհային ոստիկանությունը, իբր, հրաժարվել է ՀՀ քաղաքացի Տ. Գաբրիելյանի վերաբերյալ ԴԱՀԿ-ում հարուցված 10 կատարողական վարույթների պահանջներից և խնդրել կարճել նշված վարույթները այն դեպքում, երբ հիշյալ պարտապանից բռնագանձման ենթակա գումարները ՃՈ-ին չեն վճարվել, և բացակայել են նշված 10 կատարողական վարույթները կարճելու օրինական հիմքերը:
Այնուհետև Ավան և Նոր Նորք բաժնի պետը հիշյալ կեղծ գրությունը հանձնել է նույն բաժնի մեկ այլ հարկադիր կատարողի: Վերջինս էլ, առանց դրա իսկությունը ստուգելու, 31.05.2017թ.-ին որոշում է կայացրել պարտապան Տ. Գաբրիելյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու և 360.000 ՀՀ դրամ գումարի պահանջներով կատարողական վարույթները կարճելու մասին: Պարտապանի գույքի նկատմամբ դրված արգելանքներն անհիմն վերացնելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված 3 պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44