Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: Այս մասին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` պետությունների նախագահները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի միասնական շուկայի ձևավորման սկզբունքային մոտեցումներն ու հայեցակարգը արտացոլող փաստաթուղթը, իսկ իրենք ներկայում աշխատում են այդ հայեցակարգի իրականացման ծրագրի հաստատման ուղղությամբ: «Եթե նավթի ու նավթամթերքի մասով մենք եկել ենք լիակատար համաձայնության, և այդ փաստաթուղթը հաստատվել է, ապա գազի առնչությամբ մի կետ է մնացել, որի շուրջ պետք է աշխատենք կոլեգիայում և ներկայացնենք վարչապետների քննարկմանը հաջորդ նիստի ժամանակ»,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Նա ասաց, որ այսօր շատ հետաքրքիր քննարկում էր ընթանում կապված նրա հետ, թե ինչպես պետք է ապահովվի ոչ խտրական մոտեցում շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչպես պետք է կատարվի ապրանքների տարանցում, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ ստեղծվի բոլորի համար: «Քննարկել ենք, թե ինչպես պետք է երրորդ երկրներին նավթ ու գազ վաճառելու մեխանիզմ մշակենք, ինչպես նաև` հնարավոր է, արդյոք, համաձայնեցված քաղաքականություն վարել սակագների ընդունման մասով»,-ասաց պաշտոնյան:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26