«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իրավապահները չեն ցանկանում ընթացք տալ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին. խոսքը Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուքի մասին էր: Դատելով ականատեսների պատմածից՝ Փաշինյանի վրա Գեղամյանի հարձակումը լիովին տեղավորվում էր ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում: Մինչդեռ իրավապահ համակարգը փորձում է աչք փակել կատարվածի վրա:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով տեղեկանալ՝ թեեւ չկա մասնավոր գանգատ, այնուամենայնիվ, ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ գլխավոր դատախազությունը միջադեպի մասին հրապարակված հայտարարությունների հիման վրա: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կատարվածը կրում է մասնավոր հետապնդման գործի բնույթ, ուստի քրեական գործ պետք է հարուցվի միայն տուժողի բողոքի հիման վրա:
«ՀՀ գլխավոր դատախազությունում մինչ օրս Ձեր մատնանշած ենթադրյալ միջադեպի մասնակիցներից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ բողոք կամ հաղորդում չի ստացվել, ուստի դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ չի սկսվել»,-տեղեկացրել են:
Մինչդեռ փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ իրավապահները պարտավոր էին գործին ընթացք տալ, այն էլ անհապաղ՝ առնվազն խուլիգանության հատկանիշներով: Սակայն ՀՀ դատախազությունը ոչինչ չի արել, քանի որ հարձակման հեղինակն իշխող խմբակցությունից է, հետեւաբար՝ «անձեռնմխելի»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32