Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին ողջունել է ութ իրավապաշտպաններին պայմանականորեն ազատ արձակելու մասին Ստամբուլի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Այսօր մենք վերջապես կարող ենք տոնել այն փաստը, որ մեր ընկերներն ու գործընկերները կարող են հետ շուրջ չորս ամսվա մեջ առաջին անգամ վերադառնալ իրենց սիրելիների մոտ, քնել իրենց մահճակալներին»,- նշել է Շեթին: Նա ընդգծել է, սակայն, որ այդ երջանկությունը չի կարող լինել լիարժեք, քանի որ Amnesty International-ի ղեկավար Թաներ Քըլըչը շարունակում է կալանքի տակ մնալ:
«Քաղաքական շարժաթիռ ունեցող այս հետապնդումները փորձ են լռեցնելու Թուրքիայի ներսի քննադատական ձայները: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է մարդու իրավունքների և դրանց պաշտպանությանն իրենց կյանքը ձոնած մարդկանց կարևորությունը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նա հաստատակամություն է հայտնել շարունակել պայքարը հանուն Թուրքիայում անհարկի ձերբակալված բոլոր իրավապաշտպանների ազատ արձակման:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել պայմանականորեն ազատ արձակել դեռևս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններին, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբին օգնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Կալանավորվածների շարքում էին Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները, Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին, Amnesty International-ի Թուրքիայի տնօրեն Իդիլ Էսերը, կազմակերպության անդամ Վելի Աջուն և այլոք:
Դատարանը որոշել է նրանց ազատ արձակել երկրից դուրս չգալու նախապայմանով: Դատախազը իրավապաշտպանների համար պահանջել է 10-15 տարվա ազատազրկում:
Իրավապաշտպանների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
11:04
10:46
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44