Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում գումարվել է խորհրդարանի հերթական լիագումար նիստը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, բացելով նիստը` Ազգային ժողվի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է ներկայացված օրինագծերի շուրջ կատարված նախապատրաստական աշխատանքները:
Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Արցախի Հանարապետության օրենքի նախագիծը, որով ԱՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի համապատասխան՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում, և ձևավորվում է նոր կառավարություն՝ ԱՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համապատասխան Հանրապետության Նախագահի կողմից:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը և պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:
Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատգամավորներին է ներկայացրել Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է խաղողի օղու արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված է լիցենզավորման ոլորտի պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Օրինագծերի շրջանակում ճշտվել են մասնագիտական որակավորմանը վերաբերող պահանջները, հստակեցվել են լիցենզավորման կարգերի ընդունման հետ կապված դրույթները, կատարվել են խմբագրական բնույթի աշխատանքներ:
Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին, որից հետո քվեարկությամբ ընդունվել են բոլոր վերոնշյալ օրենքները:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռամելա Դադայանը:
Նիստի եզրափակիչ հատվածում Ազգային ժողովի նախագահը հայտարարել է Արցախի և Հայաստանի միջև նախատեսված միջխորհրդարանական նիստի նախապատրաստության մասին, որը տեղի կունենա նոյեմբերին Երևանում:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26