Երևանում 70 հայկական և 11 ռուսական ընկերություն Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից մասնակցում են Հայ-ռուսական գործարար համաժողովին: Նախատեսվում են գործարար հանդիպումներ (B2B) հետաքրքրված ընկերությունների միջև: Այս ձևաչափով սա արդեն չորրորդ համաժողովն է, սակայն Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովի խոսքով` գործարար պատվիրակությունների այց թե Ռուսաստանից, թե Բելառուսից ու Ղազախստանից հաճախ է տեղի ունենում: «Սա ավելի փոքր մասշտաբի համաժողով է` ի համեմատ Ծաղկաձորում անցկացվող միջոցառման, որտեղ հյուրընկալվում է 400 մասնակից ԵԱՏՄ երկրներից: Այնտեղ խոսքը գնում է համաժողովի արդյունքում գործարարների միջև մի քանի տասնյակ պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա: Այսօրվա համաժողովից ակնկալում են 1-2 արտահանման, 4-5 ներմուծման պայմանավորվածություն:
Կարեն Իվանովի դիտարկմամբ` ռուսական ընկերությունների գործունեությունը Հայաստանում սկսվում է ապրանք բերելով ու տեղի շուկան հասկանալով, հետո արդեն իրանական շուկա մուտք գործելը, երրորդ քայլը GSP և GSP+ համակարգերով Եվրոպա դուրս գալն է:
Հայաստանում ՌԴ Առևտրի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն նշեց, որ ռուսական ընկերությունների առաջարկները շատ պահանջված են հայկական շուկայում ու, եթե այդ ընկերությունները գտնեն գործընկերներ, ապա կարելի է խոսել հեռանկարային գործընկերության ու պայմանագրերի մասին: «Ինչ վերաբերում է մեր կառույցի մասնակցությանը, ապա մենք համագործակցում ենք Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հետ, ինչը շատ արդյունավետ է: Մենք առանձին կամ միասին իրականացնում ենք հայ և ռուս գործընկների փնտրտուք, նրանց համար կազմակերպում գործարար հանդիպում, հետո արդեն կապերը խորացնում ենք մինչ պայմանագրերի ստորագրումը»,-հայտնեց Անդրեյ Բաբկոն:
Նա դրական արդյունք համարեց այն, որ որոշ ընկերություններ երկրորդ անգամ են Հայաստանում, ինչը ենթադրում է հաստատված կապերի ընդլայնում:
Փոքր ու միջին արտահանողների ասոցիացիայի ներկայացուցիչ Սերգեյ Ռակովսկիխը, ներկայացնելով իրենց կառույցի գործառույթները, նշեց, որ բացի ՌԴ ՓՄՁ-ներին աջակցություն ցուցաբերելուց, իրենք նաև արձագանքում են այլ երկրների տնտեսվարողների խնդրանքին` գտնել արտադրողների կամ պոտենցիալ գնորդների:
11:04
10:46
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44