ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Մեքսիկայի հետ սերտ համագործակցության հաստատումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորման կապակցությամբ՝ նշելով, որ դրանք իրենց արդյունավետ գործունեությամբ կարող են նպաստել ոչ միայն միջխորհրդարանական, այլեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է բարեկամական խմբի անդամների այցը Արցախի Հանրապետություն՝ համարելով այն լավ հնարավորություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ արցախցիների հետ շփվելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այցելությունը լավագույն ձեւն է համոզվելու, որ արցախցիների ձգտումը խաղաղության հաստատումն է: Մենք խնդիր չունենք ադրբեջանցի ժողովրդի հետ. մեր նպատակն է արցախցիների համար ապահովել խաղաղություն եւ բարեկեցություն»:
Արա Բաբլոյանը շեշտել է միջազգային կազմակերպություններում համագործակցելու կարեւորությունը՝ նշելով, որ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի այցը լավ մեկնարկ է երկու երկրների միջեւ հարաբերություններն աշխուժացնելու եւ դրանք նոր հարթություն տեղափոխելու համար:
Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Մեր այցը երկու ազգերի միջեւ հարաբերությունները զարգացնելու ցանկության վառ ապացույցն է: Բարեկամական խմբերը կարող են նպաստել քաղաքականության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության զարգացմանը: Մենք եկել ենք ընկերության ու համագործակցության նոր ճանապարհներ բացելու եւ պատրաստ ենք քննարկելու փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առաջարկները»:
Խոսելով Արցախ կատարած այցելության մասին՝ տիկին Դոմինգեսն ընդգծել է. «Մեքսիկան հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը»:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել Հայաստանից եւ Արցախից ստացած իրենց տպավորությունները:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01