ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը` ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորությամբ:
Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցում եւ բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացում ԵԽ-ի արժեքավոր դերակատարությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է ՀՀ Սահմանադրության լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկումների ընթացքը: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ ընդունվել են սահմանադրական մի քանի օրենքներ: Այժմ քննարկման փուլում են«Դատական օրենսգիրքը» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, որոնց վերաբերյալ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Նա կարեւորել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում օրենսդրական կարգավորումները, որոնցով նախատեսվում է հակակոռուպցիոն նոր մարմնի եւ ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ստեղծում:
Անդրադարձ է կատարվել նաեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունման գործընթացին: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն ընդունվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության փոխհամաձայնության արդյունքում:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն անում է հնարավորը խնդրի խաղաղ կարգավորման համար: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, պարբերաբար խախտում է զինադադարը եւ հավելել, որ այդ երկիրն ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում բանակցությունները ձախողելու եւ ԼՂ հիմնախնդիրն այլ հարթակ տեղափոխելու համար, ինչն անընդունելի է:
ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ երկկողմ համագործակցության արդյունավետությունը: Պարոն Գեսսելը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նշել է, որ ԵԽ-ն կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47