Կառավարության ս.թ. հունիսի 16-ի նիստի օրակարգում է «Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացներ կազմակերպելու մասին» որոշման նախագիծը: Ծրագրի նպատակն է հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին, որի նախնական արժեքը 102 մլն եվրո է: Նախատեսվում է շինարարությունն իրականացնել 36 ամսում` 2017-2020թթ. ընթացքում:
Ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն ներառել ճանապարհին եղած հաղորդակցուղիների`- գազատար, կապի մալուխ, ջրագիծ,-տեղափոխման աշխատանքը, ուստի այն ընդգրկվել է ծրագրի գնումների բաժնում և Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնեցվել, որպեսզի գործը կազմակերպվի ՀՀ գնումների օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով:
Միաժամանակ նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ 2016թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված են համապատասխան ֆինանսական միջոցներ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով, նախատեսվում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվող պայմանագրերի վճարումն իրականացնել ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված միջոցներից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացնել ճանապարհի հաղորդակցուղիների տեղափոխումը` ապահովելով նաև պատշաճ տեխնիկական հսկողությունը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34