2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում ակտիվ քննարկվում էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտեցին հասարակության ամենատարբեր խավի ներկայացուցիչներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին պատգամավորական հայտարարության ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը և նշել, որ արդյունքում ընթացիկ տարվա հունվարից ուժի մեջ է մտել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը:
««Ազգ-բանակ» հայեցակարգն այսօր և ռազմավարություն է, և մարտավարություն, իսկ մենք ազգովին՝ նրա մարտիկները: Ավելի քան 28 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ազգային բանակը ոչ միայն պաշտպանական միջոց է, այլև խորհրդանիշ: Այսօր այն անչափ կարևոր է, հատկապես երբ տեսանելի ապագայում դժվար թե ունենանք լուրջ ակնկալիքներ, որ արցախյան հակամարտության շուրջ հնարավոր է ունենանք վերջնական կարգավորում, երբ ամեն օր այս կամ այն կերպ Ադրբեջանը սահմանին խնդիրներ է ստեղծում: Ցավալիորեն կորցնում ենք զավակներ, վնասում ենք դարերի ընթացքում այնքան խոցված մեր գենոֆոնդը: Կարմիրով գծված սահմանը կյանքի գնով պահող մեր զինծառայողներն իրենց անփոխարինելի ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրիս պաշտպանությունը:
Հայոց բանակի պահպանմանը պարտավոր են մասնակից լինել հանրության բոլոր շերտերը, յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իր տեղը, դերը գտնել այդ գործում: Կարծում եմ մեր հապաղելն անընդունելի է: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ և բանակը պահելու գործում, և զինծառայողի ընտանիքի կողքին կանգնելու հարցում: Գտնում եմ հասել է պահը, որպեսզի մենք ևս ունենանք համանուն օրենք»,-ասել է Ռ. Դադայանը և հավելել, որ հայրենիքի անվտանգության համար բոլորս պատասխանատու ենք:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44