Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել Հայաստանի հանրապետությունն ու բանակը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այցելած պաշխտանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դժվար է ասել, թե ինչ կփոխվեր, բայց քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է: Ցավոք մեր երիտասարդ պետությունը զերծ չմնաց այդ փորձությունից, որն իրենց նորագույն պատմության մեջ տեսել են ամենատարբեր երկրներ՝ ԱՄՆ-ից մինչև Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Նորվեգիա: Ես դժվարանում եմ ասել, թե ինչ կփոխվեր, բայց վստահ եմ, որ եթե այսօր Վազգեն Սպարապետը լիներ, շատ հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել է Հայաստանի հանրապետությունը, հպարտ կլիներ տեսնելու մեր բանակը, մեր զինված ուժերը: Իհարկե, մենք էլ շատ ավելի ամուր կզգայինք մեզ` ունենալով ազգային գործչի տեսլականը և մասնակցությունը մեր երկրի կայացման գործում, բայց պատմությունը եթե-ներ չի սիրում և պատմությունն այնպիսին է, ինչպիսին եղել է»,-ասաց նախարարը:
Հարցին, թե Հոկտեմբերի 27-ն ո՞ւմ էր ձեռնտու, քանի որ կան մի քանի վարկածներ, Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը վարկածներ չի մեկնաբանում.«Ես կարծում եմ, որ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, պետք է պարզաբանեն համապատասպան մարմինները: Հոկտեմբերի 27-ն ունեցել է այդպիսի փուլ իր վայրիվերումներով, և ես չունեմ չվստահելու մեր դատական համակարգի գնահատականին»:
Հարցին, թե Հայաստանում բազմաթիվ զինված խմբեր կան, արդյոք դա շատ չէ՞ Հայաստանի համար, նախարարն ասաց, որ ինքը չի համարում, որ ահաբեկչությունն ու զինված խումբը բողոքի ձև են.«Ես կարծում եմ, որ դա հանցատեսակ է, դրանով զբաղվում են այն մարմինները, որոնք զբաղվում են, բայց ոչ Պաշտպանության նախարարությունը»:
Հիշեցնենք, որ 18 տարի առաջ այս օրը՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:
Դրա հետևանքով զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26