Ազգային ժողովի պատգամավորներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը և մի շարք պատգամավորներ, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ դրեցին խորհրդարանի այգում ոճրագործության հետևանքով զոհված քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Նշենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի հերթական քառօրյայի՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ-ի վրա ահաբեկչական հարձակում կատարվեց: 18 տարի առաջ այս խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյան ու Ռուբեն Միրոյանը, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը , ու պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հոկտեմբերի 27-ի դեպքերը չկապեց արտաքին աշխարհից եկած ազդակների հետ։ Նա ընդգծեց նաև, որ իր կարծիքով Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։ «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցենք», - ասաց ԱԺ նախագահը։
Արա Բաբլոյանն ընդգծեց՝ բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի. «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են», - նշեց Բաբլոյանը։
Tert.am-ի հարցին, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը զարգացումը կլինե՞ր այնպես, ինչպես հիմա է, թե՞ այլ ուղով կզարգանար, Արա Բաբլոյանն ասաց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26