Այսուհետ 200 հազար դրամից քիչ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ չի հարուցվի վարչական վարույթ և 10-20 հազար դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված ժամկետում հարկերն ու տուրքերը չկատարելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի Իրավաբանական վարչության պետ Արմեն Մնացականյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում իրականացվել են հարկային վարչարարությունը պարզեցնող մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն արդեն ուժի մեջ է, որոշներն էլ առաջիկայում են նախատեսվում:
Բանն այն է, որ մինչ նշյալ փոփոխությունը, հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված այլ վճարումները ժամանակակին չկատարելու դեպքում նախատեսված էր վարչական տուգանք 10-20 հազար դրամի չափով: Նույնիսկ 1000 դրամ հարկային պարտավորություն ունենալու դեպքում պետք է նշանակվի վարչական տուգանք: Միաժամանակ այդ արարքի համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հաշվարկվում են տույժեր վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:
«Սա շատ հաճախ անձանց մոտ դժգոհություն էր առաջացնում, հարցը քննարկվեց ՊԵԿ-ում, ինչպես նաև վարչապետի հանձնարարական ստացանք, որ այդ վարչարարությունը նվազեցնենք ու ազատականացնենք: Կիրառեցինք վարչարարության մասին օրենքով սահմանված համաչափության սկզբունքը, որը ենթադրում է, որ կատարված իրավախախտման համար նախատեսվող պատասխանատվությունը պետք է համաչափ լինի: Մենք որոշեցինք, որ այսուհետ միատեսակ մոտեցում ցուցաբերվի և վարչական պատասխանատվություն կիրառվի միայն 200 հազար դրամից ավելի ապառքի(հարկային պարտավորության մայր գումարն առանց տույժ, տուգանքների) դեպքում»,-ասաց Արմեն Մնացականյանը:
Պաշտոնյայի տեղեկացմամբ` մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է 2018 թվականից օրացուցային տարվա ընթացքում հարկատուի կողմից առաջին անգամ հարկային հաշվարկներ չներկայացնելու դեպքում որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում` արդեն նշանակել վարչական տույժ` տուգանքի տեսքով: Ներկայում այս փոփոխության վերաբերյալ կազմված օրենսդրական նախագիծը գտնվում է շրջանառության մեջ:
11:04
10:46
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44