Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարները, «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» և «Արևմուտք» տարածաշրջանային կառույցների տնօրենները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը, աշխատակիցները, կապալառու և շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ու տեխնիկական հսկիչները:
Անդրադառնալով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Կամո Արեյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ շատ դեպքերում ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս աշխատանքներն անհրաժեշտ և սպասված են, բայց քանդել փողոցներն ու ամիսներով չվերականգնել կամ կիսատ-պռատ, ընդամենը հողով ծածկել ու երկար ժամանակ թողնել այդ վիճակում, ուղղակի աններելի է: Բոլոր աշխատանքների համար սահմանվում է հստակ ժամկետ և որևէ մեկին իրավունք չի տրված դրանք խախտել և անհարկի անհարմարություններ պատճառել մեր համաքաղաքացիներին: Վերցրեք այնքան ծավալ, որքանը որ կարող եք պատշաճ ավարտին հասցնել, ոչ թե աջ ու ձախ քանդեք և փորձեք արդարանալ, որ ծավալները մեծ են և, դրանով պայմանավորված, չեք հասցնում: Սա երբեք ընդունելի արդարացում չի կարող լինել: Եվ, ընդհանրապես, եթե ամենօրյա խիստ հսկողություն սահմանեք ու անձամբ հետևեք իրականացվող աշխատանքների ընթացքին, համոզված եմ, որ նման պատկեր չենք ունենա: Դիմացը ձմեռ է, և բոլորիդ նախազգուշացնում եմ, որ արագ ավարտեք ասֆալտբետոնյա ծածկերի վերականգնման աշխատանքները, որ ձմռանը չունենանք քանդված ու չվերականգնված որևէ փողոց» - ընդգծել է Կամո Արեյանը և մասնավորապես շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին խստորեն նախազգուշացրել, որ խախտումներ թույլ տվողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:
Հարկ է նշել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատվերով մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման վարկային ծրագրով Երևանի 80 փողոցներում ընթանում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացման և մասնավոր տնատիրությունների ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Ծրագրի իրագործումից հետո կառուցվելու է 152 կիլոմետր նոր ջրագիծ՝ շուրջ 13000 մասնավոր տնատիրությունների համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ մայրաքաղաքի 30 հասցեներում իրականացնում է ջրամատակարարման բարելավման և կոյուղատար ցանցի արդիականացման ծրագրեր: 21 հասցեներում գործընթացն արդեն ավարտվել է, իսկ մնացած 9-ում կավարտվի առաջիկա օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47