«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարությունով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.
«Հազարամյակներ շարունակ հայ ազգն ապրել և արարել` ստեղծել է իր ուրույն քաղաքակրթությունը սեփական հայրենիքում, որի համար կարևոր պայման է հանդիսացել նրա ազգային քաղաքական անկախությունը: Ազգային քաղաքական անկախության երկու կարևոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ և այդ պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել են անհասանելի:
Քաղաքական անկախության կորստից հետո հայ ազգը դարերի ընթացքում կորցրել է իր ստեղծած քաղաքակրթության զգալի մասը, միլիոնավոր մարդկանց և հայրենիքի հիմնական տարածքները: Ազգային քաղաքական անկախության երկարատև կորուստը բացասաբար է ազդել նաև հայ ազգի քաղաքական գիտակցության վրա՝ նրան զրկելով քաղաքական ազգին բնորոշ պայքարի տենչից` հանուն քաղաքացիական և քաղաքական իրավունքների:
Արդի ժամանակաշրջան հայ ազգը մուտք է գործել հայկական պետականության 42 հազար քառակուսի կմ տարածքով, ոչ լիարժեք քաղաքական անկախությամբ և ոչ բավարար քաղաքացիական ու քաղաքական իրավունքներով:
Ժամանակակից հայ ազգը, որը ձեռք է բերել անդրսահմանային ազգի կարգավիճակ (ազգի շուրջ 10 տոկոսն է ապրում հայկական պետականության ներքո), ազգային ինքնությունը պահպանելու, երջանիկ և ապահով ապրելու համար կարիք ունի ներկայացնել քաղաքական հայտ` հայկական պետականության քաղաքական մարմինների ձևավորման և քաղաքական որոշումների կայացման համար` քաղաքական իրավունքների վերականգնում: Հայ ազգի արմատական շահերից է բխում մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց ողջ ազգի քաղաքական մասնակցության, հնարավոր չէ լիարժեք վերականգնել ազգային պետականությունը, այն զարգացնել և հզորացնել, օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:
Ժամանակակից հայկական պետականությունում հայ ազգը՝ զրկված լինելով քաղաքական մատդատից, բախվել է լրջագույն աղետի: Քաղաքական մանդատը հայտնվելով բոլշեվիզմից և ապազգայնությունից սերված դրամամոլների ձեռքում՝ հայկական պետականությունը տանում է գահավիժման:
Հայ ազգի քաղաքական մանդատ կրողները կուտակել են ահռելի քանակի պետական պարտք (2017-ի արդյունքներով այն կազմում է 6 մլրդ 277 մլն դոլար` ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը): Հայկական պետականության պարտքը հատել է վարկային ռիսկի մեծության չափը: Սա ահազանգ է, որ 2020 թվականին հայկական պետականությանը սպասում է դեֆոլտ: Հայկական պետականության քաղաքական մանդատ կրողները 2020 թվականին պետք է վճարեն շուրջ 1 միլիարդ դոլար վարկային տոկոսներ: Դա նշանակում է, որ 2020 թվականին վարկառուի` հայկական պետականության քաղաքական մանդատը կրողների կողմից վարկի հիմնական գումարի և տոկոսադրույքների պարբերական վճարումների չկատարում։
Բռնակալական համակարգի և տնտեսական մենաշնորհների առկայության պատճառով հայակական պետականությունից արտագաղթել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Հայաստանում դեմոգրաֆիական կատաստրոֆիկ իրավիճակ է: Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Համաձայն ՄԱԿ-ի սահմանման՝ ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7%-ը: Հայաստանում այդ ցուցանիշը մոտեցել է 11%-ի:
Հայաստանում աղքատության ցուցանիշը նույնպես արձանագրում է կատաստրոֆիկ իրավիճակ: Աշխատավարձից և դրամական փոխանցումներից եկամուտների նվազման հետևանքով աղքատության ցուցանիշը չափազանց բարձր է. օրական 5 դոլար սպառում ունեցող մարդկանց թիվը կազմում է 70 տոկոսից բարձր:
Ներկայիս հայկական պետականությունում միջակությունները` բռնության, հանրային անտարբերության, համատարած աղքատության պայմաններում շարունակում են իրենց ձեռքում պահել քաղաքական մենաշնորհը և իրականացնել ապազգային, բռնակալական և գավառական քաղաքականություն: Նման իրավիճակի պահպանումը լուրջ սպառնալիք է հայկական պետականության և հայ ազգի անվտանգության համար, որը հնարավոր է հանգեցնի անդառնալի կորուստների:
Իրավիճակը փոխելու համար հարկ է անդրսահմանային և հայկական պետականության ներքո ապրող հայ ազգի երկու հատվածներին տրամադրել հավասար քաղաքական իրավունքներ և մեկտեղել նրանց քաղաքական օրակարգը` տրամադրել քաղաքական մանդատ հայկական պետականությունում: Նրանք պետք է սկսեն գործել իբրև մեկ կենդանի քաղաքական մարմին:
Անհրաժեշտություն է առաջացել հայ ազգի առավել ուժեղ և բյուրեղյա մաքրությամբ օժտված հատվածից ձևավորել նոր քաղաքական ընտրանի, որի կարևոր և առաջնահերթ գարծառույթը պետք է լինի հայկական ներկայիս պետականությունում առկա քաղաքական մենաշնորհի վերացումը (ազգային քաղաքականության ազատականացում)` հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնում, հայկական պետականության գործառույթներից երևանյան գավառապետության վերնախավի հեռացում (բացարձակ վերացում) և բոլորի համար հավասար պայմաններում նոր հանրային իշխանությունների ձևավորում` նոր իրական Հայկական Հանրապետության հիմնադրում:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03