Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև հոկտեմբերի 25-ին Աթենքում տեղի ունեցավ հատուկ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, իսկ հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխնախարար Յաննիս Ամանատիդիսը: Հանդիպմանը մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման օրակարգում էր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առաջմղման ուղիների քննարկումը: Երկուստեք գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ՝ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք օգտագործման և տնտեսական հարաբերությունները ևս նույն մակարդակին հասցնելու համար:
Ողջունելով հայկական կողմին՝ փոխնախարար Ամանատիդիսն ընդգծեց, որ Հունաստանը հետամուտ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու միջոցով: Նա հույս հայտնեց, որ այս հատուկ աշխատանքային խումբը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում հեռանկարային ուղղությունների ուրվագծմանը:
Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժևորեց երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա իրավապայմանագրային ամուր հենքը և ներկայացրեց հայ-հունական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավոր ուղղություններ, որոնց թվում են Հայաստանում բացվող ազատ առևտրի գոտիների աշխատանքներում հունական ընկերությունների ներգրավումը, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի հետ Հունաստանի համագործակցության ակտիվացումը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում ընձեռնված ներուժի օգտագործումը («Հորիզոն 2020», GSP+, COSME):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք «Բիզնես ֆորումին» հունական ձեռնարկությունների մասնակցության, երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ համաժողովի, ինչպես նաև հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44