Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ նմանօրինակ այցելությունները նոր որակ ու բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեքսկիացի պատգամավորները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները։
Նախարար Նալբանդյանը ողջունել է Մեքսիկայի պատգամավորների այցն Արցախ՝ կարևորելով տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու հնարավորությունը:
Զրուցակիցները համոզմունք հայտնել են, որ պատգամավորների այցը խթան կհաղորդի հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչն էլ կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և արդյունավետ փոխգործակցությամբ` թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Այս առումով զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ տնտեսական ոլորտում կապերն ակտիվացնելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար:
Էդվարդ Նալբանդյանը մեքսիկացի խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44