Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամ Մեքսիկայի պատգամավորների այցը նոր էջ է բացելու հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններում և նախանշելու է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ուղիները:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեքսիկայի պատգամավորների պալատում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ձևավորումը և իր երախտագիտությունը հայտնել պատգամավոր Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին՝ այդ խումբը ղեկավարելու համար: Հանրապետության Նախագահի համոզմամբ, դա շնորհակալ աշխատանք է երկու երկրների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու գործում:
Հանրապետության Նախագահը նաև ողջունել է խորհրդարանականների երկօրյա այցը Արցախ և համարել այն շատ լավ հնարավորություն է ծանոթանալու Արցախի խնդրին և արցախցիներին, այդ տարածաշրջանում դարերով ապրող հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, իրենց ազատության համար պայքարող այդ մարդկանց կենցաղին:
Նախագահ Սարգսյանը, հիշատակելով անցյալ սեպտեմբերին Մեքսիկայի ժողովրդին պատուհասած բնական աղետը՝ երկրաշարժը, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում Մեքսիկայի ժողովուրդը և իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի այդ արհավիրքի հետևանքները վերանան:
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի և խորացվի, քանզի Հայաստան և Արցախ այցի օրերին պատվիրակությունը զգացել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և բարեկամության փոխադարձ մեծ ցանկությունը:
«Մենք շատ լավ դռներ ենք բացել մեր երկու ժողովուրդների բարեկամության համար: Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի նման արժանապատիվ երկրում: Երջանիկ էինք նաև տեսնելու Արցախը՝ փոքրիկ և վեհ մի երկիր, որն արդեն մեր սրտում իր կայուն տեղն ունի»,- ասել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26