Հայաստանը մտածում է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալու մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` ասելով, որ «առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը մի քանի երկրում առաջարկվող տարբերակներից ընտրություն կկատարի ու կունենա նոր էներգաբլոկ»: «Մենք միշտ հայտարարել ենք, որ ատոմակայանի կյանքի տևողությունը երկարացնում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ այլ այլընտրանքային աղբյուր չունենք: Տասը տարով երկարացնում ենք, բայց չենք մոռանում նոր միջուկային էներգաբլոկի մասին: Նոր էներգաբլոկ ունենալը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ կշահագործվի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկն ու ինչ ֆինանսավորում կլինի»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Նա նշեց, որ ներկայումս առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս են բերում և երկարացնում երկրորդի շահագործման ժամկետը, որի համար ռուսական կողմից 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ է ստացել Հայաստանը:
Վահրամ Պետրոսյանը հիշեցրեց, որ առաջին անգամ են փորձում երկարացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, որի նախագծային շահագործման ժամկետն ավարտվել է 2016-ի սեպտեմբերին: «Մի շփոթեք դա նրա հետ, որ 1989 թվականին երկրորդ էներգաբլոկը կանգնեց և շահագործվեց 6 տարի հետո: Դա շահագործման ժամկետի երկարաձգում չէր, այլ կանգնած բլոկի վերաթողարկում»,-ասաց նա:
Պաշտոնյանի տեղեկացմամբ` առաջին էներգաբլոկի ռեակտորի առանձին հանգույցներ, որոնք տեխնիկապես շատ լավ վիճակում են, տեղափոխվելու են երկրորդի վրա:
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44