Որպես կանոն, ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուների ինքնաբացարկները հաջորդում են նրան, որ տեխնիկական ինչ-ինչ պայմանների համապատասխանեցումից հետո համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնին իրականում բացարձակ չհավակնող մարդիկ հրաժարվում են ընտրապայքարից։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կազմում կազմում բոլոր համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՏԻՄ ընտրությունների առաջադրման փուլի ավարտին համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը, այսինքն` մոտ մեկ–երրորդը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, Իոաննիսյանն ասաց. «Նույնը մենք տեսնում ենք պառլամենտական ընտրությունների ժամանակ, տարբեր տեղեր, այսինքն՝ մեծ մասը զուտ տեխնիկական պայմանները բավարարելու համար առաջադրվում են, և հետո ինքնաբացարկ են հայտնում»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ կանանց ինչ-որ մի տոկոս պետք է լիներ ընտրացուցակում, և կուսակցությունները նրանց մտցրել էին ցուցակներ:
«ՏԻՄ-ի դեպքում, իհարկե,կանանց քվոտաների նման պահանջներ չկան, բայց միգուցե կան այլ նկատառումներ, որ մեկից ավել թեկնածուներ լինի, գրանցում են, հետո այդ թեկնածուն դուրս է գալիս: Ես հիշում եմ դեպքեր, երբ գյուղապետի թեկնածուն ամուսինն էր, առաջադրվել էր կինը: Կամ որդին.. Ես չեմ բացառում, որ որոշ տեղերում դա ճնշման արդյունք է, կամ քաղաքական առևտրի՝ ես քեզ էսինչ բանը տամ, բայց դու քո թեկնածությունը հանիր և այլն»,-ասաց դիտորդը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և վերջին օրերին արձանագրվեցին բազում ինքնաբացարկներ:
Հիշեցնենք, նաև, որ Դանիել Իոաննիսյանը այս ընտրությունների հետ կապված նշել էր, որ այլևս անիմաստ են համարում ՏԻՄ ընտրությունների կոչվող «ընտրական» ֆարսին դիտորդական վերահսկողություն իրականացնելը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26