«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկար ժամանակ է հայտնի քաղաքական գործիչ Վիկտոր Դալլաքյանը հարցազրույցի կամ ասուլիսի ձևաչափով չի հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: «Փաստի» թղթակիցը փորձեց տեղեկանալ նրանից, թե ինչպես են Դալլաքյանի և իր հիմնած կուսակցության գործերը:
– Ինչպես են Ձեր գործերը, Ձեր կողմից ստեղծած կուսակցությունն ինչո՞վ է ներկայում զբաղվում:
– Շնորհակալություն, ձեզ հաջողություն եմ ցանկանում, որ հետաքրքրվում եք մեզանով: – Շնորհակալ եմ, բայց կասե՞ք ինչով եք զբաղվում, առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են:
– Ես հեռախոսային հարցազրույցներ չեմ տալիս, լա՞վ:
– Իսկ ինչպե՞ս կարող ենք պայմանավորվել հարցազրույցի համար, պարոն Դալլաքյան:
– Եթե ես ասելիք ունենամ, ես լրագրողներին կհրավիրեմ, իմ ասելիքը կասեմ, լա՞վ:
– Շատ լավ, իսկ ե՞րբ սպասենք Ձեր ասելիքին, պարոն Դալլաքյան:
– Ես ձեր հասցեն, ձեր տեղը գիտեմ, ձեզ էլ լավ եմ վերաբերվում:
– Մոտավոր ժամկետ չե՞ք ցանկանում նշել:
– Իհարկե՝ ոչ:
– Ինչո՞ւ:
– Հիմա մենք հարցազրո՞ւյց ենք անում, ասեցի հարցազրույց չենք անում չէ՞: Կիմանաք, պատշաճ ձևով կտեղեկանաք, լա՞վ: Հիմա հաջողություն և շնորհակալություն:
Հ.Գ. Հանուն անկեղծության նշենք, որ «Փաստը» բոլոր քաղաքական կուսակցությունների ու գործիչների հանդեպ մեծագույն հարգանք է դրսևորում և ուշադիր է նրանց հանդեպ: Եվ քանի որ ԱԺ ընտրություններից հետո շատ քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև կուսակցությունների դաշինքների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ տևական ժամանակ ԶԼՄ–ներով հանդես չեն գալիս և չեն ներկայացնում իրենց տեսակետը երկրում կատարվող իրադարձությունների մասին, այդ իսկ պատճառով մենք փորձեցինք խախտել անդորրը և դիմել ոչ վաղ անցյալում բավականին ակտիվ գործունեություն ծավալած քաղաքական գործիչներին, իմանալու նրանց կարծիքը մեր երկրի ներկայի արտաքին և ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ ևս մեկ անգամ ընդգծենք, որ «Փաստի» դռները բաց են բոլոր քաղաքական կուսակցությունների համար և պատրաստ ենք լսել բոլորի տեսակետը երկրում և երկրի սահմաններից դուրս ծավալվող իրադարձությունների մասին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35