ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա կանխատեսումը։
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6°C, որը մոտ է բազմամյա միջին
արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+20°C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-7°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզիլեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15°C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-15°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+18°C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-10°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20°C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-5°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):
Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+10°C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+7°C, լեռնային շրջաններում` +1…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+22°C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+20°C, լեռնային շրջաններում` +12…+15°C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+2°C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5°C, լեռնային շրջաններում` -7…-12°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6°C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+18°C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):
Սևանա լճի 2017թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը
Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 15…17°C, որը բարձր է եղել նորմայից 3…4 աստիճանով:Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 1-ին և 6-ին՝ +28…+31°C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 5…7 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 26-ին և 30-ին՝ 1…5°C, երբ օրական միջին ջերմաստիճանի շեղումը նորմայի նկատմամբ կազմել է համապատասխանաբար նորմայից բարձր՝ 0-3 աստիճանով և նորմայից ցածր՝ 1…2 աստիճանով:Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 35-85%:
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 86%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 18.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 59%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 177.0 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 112%:Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 12 սմ-ով և կազմել` 1900.53մ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26