Արցախն ակնկալում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման կոնկրետ գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը:
«Սպասվող հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ Վիեննայից հետո մի նոր ուղղություն է բացվել ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթանում: Դա համապատասխան մեխանիզմների մշակումն ու սահմանային հատվածում կիրառումն է: Այն թույլ կտա ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները: Վիեննայի հանդիպման ընթացքում ընդհանուր համաձայնության են եկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այդ գործընթացը, փաստորեն, մեկնարկել է: Հիմա մնացած բոլոր հանդիպումներում արդեն պետք է ընդհանուրից դեպի մասնավոր ընթացք ապահովել: Այսինքն` կոնկրետ հարցեր քննարկվեն, օրինակ, տարբեր տիպի սարքավորումների տեղադրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման հարցը և այլն»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ սահմանային հատվածում Վիեննայից հետո խաղաղությունն ու կայունությունը պահպանվում է, զինադադրի ռեժիմի խախտումը շատ ավելի քիչ է, քան եղել է 2 կամ 4 տարի առաջ: Դավիթ Բաբայանի խոսքով, Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է և համոզմունք կա, որ նա ամեն ինչ անելու է գործընթացը խանգարելու, երկարաձգելու համար` առաջացնելով տարբեր խոչընդոտներ: Հետևաբար, ըստ նրա, պետք է ակտիվ աշխատանք տանել, հնարավորինս շուտ այդ մեխանիզմները ներդնելու համար: Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հանդիպումներն ուղղված են առավել շատ խաղաղության պահպանմանը, քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:
Անդրադառնալով պատերազմից հետո Արցախի վերականգնման գործընթացին` Դավիթ Բաբայանը նշել է, որ այն ընթացի մեջ է:
«Պատերազմից անմիջապես հետո այդ գործընթացը սկսվել է, բնակչությանը տրամադվել է օգնություն, անհրաժեշտ շինանյութ տների վերականգնման համար: Ինչ վերաբերում բարոյահոգեբանական հարցին, ապա հասկանալի է, որ անդառնալի կորուստներ են եղել, և ինչ-որ ձևով սփոփանքը կլինի այն, որ շատ երեխաներ ծնվեն ամբողջ հայության կտրվածքով: Կարող եմ ասել, որ պատերազմից հետ ժողովրդի մոտ կա նույն հաստատակամությունը: Այս ամենը մեկ անգամ ևս շեշտեց, որ Արցախի անկախ պետականությունը մեզ համար սրբազան արժեք է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55