Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ «Ուսանողներն առաջնագծում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-26-ը բուհի շուրջ 50 ուսանողներ իրականացրին այցելություն դեպի Արցախի Հանրապետություն: Ծրագիրն իրականացվում էր Ուսանողության միջազգային և երիտասարդության համաշխարհային օրերին ընդառաջ՝ տոնական միջոցառումների մեկնարկը երիտասարդական ամենամեծ կազմակերպությունում՝ բանակում ազդարարելու նպատակով: ՀՊՏՀ ուսանողներին միացել էին նաև ներկայացուցիչներ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջից:
Նույն օրը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ հանդիպում ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով ուսանողներին` ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում պատմական նշանակություն ունեցող դահլիճում, որտեղ ստորագրվել և կնքվել են կարևոր նշանակության մի շարք փաստաթղթեր, որոնց թվում նաև ԱՀ անկախության հռչակագիրը: «Լինելով ՀՊՏՀ նախկին ուսանող` բարձր եմ գնահատում նմանօրինակ նախաձեռնությունները երիտասարդների կողմից, քանի որ մեր բանակի ու զինվորի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր աջակցությունը»,- իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի Հանրապետության համար առաջնային նշանակություն ունեցող ռազմավարական բազմաթիվ խնդիրներ՝ այդ թվում տնտեսության, պաշտպանության, կրթության ու մշակույթի մի շարք առօրեական մարտահրավերներ:
Քանի որ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի գործունեության առանցքային ուղղություններից է բուհ-բանակ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ուսխորհրդականների հաջորդ կանգառը եղավ Ասկերանի զորամասը, որտեղ էլ հենց գիշերեցին: Այցելության երկրորդ օրը մեկնարկեց զինվորական «վեր կաց»-ով, շարային քայլով, երգով, զինվորների հետ միասին զինվորական ճաշարանում նախաճաշով և իհարկե բարձր տրամադրությամբ, ապա ճանապարհը շարունակվեց դեպի Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամաս, որտեղ ևս զինվորների կողմից ուսանողներն արժանացան ջերմ ընդունելության: Զինվորները, ինչպես մյուս բոլոր այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Ուսանողական խորհրդի կողմից ստացան անակնկալ նվերներ` անձնական հիգիենայի պարագաներով և քաղցրավենիքով լի նվեր-փաթեթների տեսքով: Ուսանողների նախաձեռնությամբ զորամասում կազմակերպվեց նաև տոնական երաժշտական միջոցառում, որն իր ուրախ երգ ու պարով համախմբեց բոլոր երիտասարդներին:
Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան ուսանողները վերադարձան Երևան` ողջ կյանքի համար անմոռանալի հիշողություններով ու միմիայն դրական տպավորություններով:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26