Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Պաշտպանի ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, առավելապես անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությանը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Օմբուդսմենի հաստատության կարևորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Բացի այդ, քննարկվել են նաևվատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, մարզային ստորաբաժանումների գործունեության ակտիվացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանրության իրազեկմանն ուղղված հարցեր:
Կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ակտիվ աշխատանքը` դեսպան Շարպանտիեն հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը
Ընդգծելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը՝ Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր երախտիքն է հայտնել դեսպան Շարպանտիեին՝ մեծապես արժևորելով Ֆրանսիայի դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03