ARM | RUS |

ԵՄ-ն հասկանում է ՀՀ իշխանության խորամանկ հնարքները. դրանք այլեւս չեն աշխատում. Հովհաննես Իգիթյան

30.10.17 | 10:32

Lragir.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Յոհանես Հանը հայտարարել է, որ ըստ էության կստորագրվիՀայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, բայց նա նշել է, որ կստորագրվի կամ այդ օրը (նոյեմբերի 24-ին), կամ դրա միջակայքում։ Ձեր կարծիքով, ի՞նչ է ակնարկում Հանը, հնարավոր է այդ օրը չունենանք ստորագրված փաստաթուղթ։

Ինձ թվում է, որ նա նկատի ուներ տեխնիկական խնդիրները։ Ուշադրություն չեմ դարձրել նրա ասածներին։ Ամեն նման հայտարարությունից հետո որոշակի ժամանակ է անցնում, և այդ տեխնիկական խնդիրները պետք է լուծվեն։

Իսկ ի՞նչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը, կողմերից ոչ մեկը այդ հարցում հստակեցում չի մտցնում։

Իհարկե, տարբեր հայտարարություններ լինում են տարբեր կողմերից։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ եթե կան տեխնիկական խնդիրներ՝ թարգմանության կամ որևէ երկրի՝ փաստաթղթին հավանություն տալու հետ կապված, ապա ժամանակ դեռ կա, և դրանք կարող են լուծվել։ Մեկ ամսվա մեջ ցանկացած տեխնիկական հարց կարելի է լուծել։ Այլ հարց, եթե կան ավելի խորը և ավելի քաղաքական կամ այլ բնույթի ավելի խորը խնդիրներ։ Այդ դեպքում որո՞նք են այդ խնդիրները։ Ճիշտն ասած, եթե կարդանք զուտ համաձայնագրի տեքստը, այն որևէ խնդիր չի առաջացնում, բայց չի բացառվում, որ վավերացման կամ իրականացման ժամանակ այս կամ այն երկիրը կարող է հարց բարձրացնել, որ այն ֆինանսավորումը, որ արվում է Հայաստանի համար ԵՄ հարկատուների գրպանից, արդյունավետ չէ։ Օրինակ, քանի տարի Եվրամիությունն օգնում է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, և բոլորս տեսնում ենք, որ որևէ առաջընթաց չկա։ Այդպիսի հարցեր կարող են լինել հետագայում՝ կապված ֆինանսավորման հետ։ Իսկ ստորագրման հետ կապված ես խոչընդոտ առայժմ չեմ տեսնում։

Այսինքն՝ այն ծրագրերը, որոնց կյանքի կոչման համար ԵՄ-ն կարող է մեծ ներդրումներ անել, ինչ-որ պահի կարող է դադարեցնել՝ ասելով, որ այն բոլոր նախագծերը, որոնց համար ԵՄ-ն Հայաստանում գումարներ է ծախսել, արդյունք գրեթե չեն տվել։ Հնարավո՞ր է նման հեռանկար։

Նախ այդ գումարները պետք չէ ներդրում համարել, դրանք հիմնականում ծրագրերի համար են տրվում՝ որպես խորհրդակցական օգնություններ, այդ թվում՝ սարքավորումների տրամադրում։ Իհարկե, ՀՀ իշխանավորների կողմից թվացյալ խորամանկ հնարքները, որոնք կարող էին ապակողմնորոշել եվրոպացիներին, մի գեղեցիկ օր այլևս չեն աշխատելու։ Այնպես չէ, որ եվրոպացիները չեն հասկանում այդ հնարքները, ուղղակի հասկանալով, որ խնդիրներ կան, անցումային շրջանում գտնվող երկիր է, շատ մեծ աղմուկ չեն բարցրացնում։ Բայց հատկապես հիմա, երբ Եվրոպայում ավելի կոշտ ֆինանսական մշակույթ է ձևավորվում, և ԵՄ բոլոր անդամ երկրների հանդեպ կան չափանիշներ, պարզ է, որ այդ գումարները այլևս չեն կարողանալու ծախսել այնպես, ինչպես դա անում էին նախկինում։ ՀՀ իշխանություններն ամեն օր պետք է ապացուցեն, որ դա իսկապես մեզ պետք է, և իրոք մենք պատրաստ ենք իրականացնել բարեփոխումները թե դատական, թե բյուջետային համակարգերում, թե կոռուպցիայի դեմ պայքարում, թե ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում, թե ընտրությունների հետ կապված, ու դրա համար օգնության կարիք ունեք։ Այլ ոչ թե ներկայացնել իմիտացիոն քաղաքականություն, փորձել ավելի շատ գումարներ պոկել եվրոպական կառույցներից ու հարկատուներից։

Ձեր կարծիքով, ՀՀ իշխանությունների համար որքանո՞վ է շահեկան այս փաստաթուղթը կյանքի կոչելը։ Նշվում է, որ հիմա գնդակը Եվրամիության դաշտում է, և այսպես ամբողջ պատասխանատվությունը դնում են ԵՄ-ի վրա։ Նաև իշխանությունը հայտարարում է, որ 2013-ին նույնպես իրենք պատրաստ էին ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, այդ ԵՄ-ն էր, որ հրաժարվեց ստորագրումից։

Նման բան գոյություն չունի։ Նախ դա դեմագոգիա է, երբ ասում են՝ այն ժամանակ, եթե Եվրամիությունը տնտեսական մասը հաներ և քաղաքական մասը ներկայացներ, ապա մենք պատրաստ էինք ստորագրել։ Այդպիսի հարց դրված չէր ընդհանրապես։ Սերժ Սարգսյանի կողմից այդ չարաբաստիկ հրաժարվելուց 1-2 օր առաջ կառավարության բոլոր անդամները և ՀՀԿ-ի բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչները չգիտեին, որ չեն ստորագրելու այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը լուրջ ձևով քննարկվում էր, այն բալանսավորված էր, ես տարբեր փուլերում մասնակցել եմ այդ բանակցություններին, և երբեք հայկական կողմը որևէ խնդիր չէր դնում Եվրամիության գործընկերների առջև, որ եկեք այսպես անենք կամ այնպես անենք։ Նույնիսկ 2013 թվականի սեպտեմբերին ՀՀ իշխանությունները ԵՄ-ին չեն ասել՝ եկեք այս մասը ստորագրենք։ Պարզապես ասել են՝ մենք որոշել ենք, որ գնում ենք Մաքսային միություն և այս փաստաթուղթը չենք ստորագրելու։

Երկրորդ, եթե համեմատենք այս փաստաթուղթը նախորդի հետ, կտեսնենք, որ այնպես չէ, որ սա նախորդի քաղաքական մասն է։ Այս նորը բավական ձևափոխված փաստաթուղթ է, որոշ տեղերում ավելի պարզեցրած է և թուլացրած, իսկ որոշ տեղերում քաղաքականին ավելացրել են տնտեսական մաս։ Ճիշտ չէ այս փաստաթուղթը կոչել քաղաքական մաս։ Դա բալանսավորված փաստաթուղթ է, որն ընդգրկում է բոլոր ոլորտները՝ սոցիալականից, տնտեսականից, քաղաքականից ու մարդու իրավունքներից սկսած մինչև ատոմակայան ու Հայաստանում ավանդական արդյունաբերության զարգացում։ Չպետք է մոռանաք նաև մի բան, որ այն ժամանակ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ ճնշումը, որ հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրից, ավելի շատ ուղղված է եղել ոչ թե Հայաստանի, այլ Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի հետագա քայլերը ցույց տվեցին, որ Մոսկվայի համար ամենամեծ թիրախը և ճնշումների պատճառը եղել է Ուկրաինան, որ թույլ չտան Ուկրաինային մասնակցել Վիլնյուսի գագաթաժողովին և թույլ չտան, որ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը։ Եվ Հայաստանի, և Վրաստանի, և Մոլդովայի դեմ ուղղված Մոսկվայի ճնշումների պատճառը եղել է Ուկրաինան։ Հիմա Ուկրաինայի հարցը դրված չէ, և սա է պատճառներից մեկը, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կողմից կոշտ ճնշում կարծեք թե չկա։

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է Հայկական ԱԷԿ-ը փակելուն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դուք որքանո՞վ եք հնարավոր համարում էներգետիկայի ոլորտում դիվերսիֆիկացիան այս փուլում։ Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է գնալ նոր ատոմակայանի կառուցման և արդյոք ԵՄ-ն պատրաստ է այդ ներդրումներն անելուն։

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այդ ինտրիգը կամ Հայաստանի հասարակության վախի մեջ պահելը գալիս է Ռուսաստանի կրեմլյան քաղաքագետներից։ Ընդ որում՝ պարզ երևում է, որ նրանք պրիմիտիվ ձևով են ներկայացնում այդ հոդվածը, անտեղի բարձրացնում են ատոմակայանի տոկոսը մեր էներգետիկ համակարգում՝ գրելով, թե այն կազմում է 42 տոկոս։ Իրականում դա այդպես չէ։ Բացի այդ, ներկայացնում են այնպես, թե իբր Հայաստանի վրա ճնշում կա ատոմակայանը փակելու հարցում։ Դա նույնպես այդպես չէ։ Նախ, մենք գիտենք, որ Հայաստանի ատոմակայանը մի օր փակվելու է զուտ ռեսուրսի պատճառով։ Եվրամիությունն աշխարհում Հայաստանի միակ գործընկերն է, որ Հայաստանին իր օգնությունն ու փորձն է առաջարկում այն ժամանակ, երբ Հայկական ատոմակայանի կոնսերվացման գործընթացն սկսվի, ինչը շատ թանկարժեք պրոցես է։ Երկրորդ, պարզ է, որ այս ընթացքում ատոմային էներգետիկայի չափանիշները բավական առաջ են գնացել, և այնտեղ նաև խոսվում է համարժեք փոխարինման մասին։ Այսինքն փաստորեն խոսքն ուղղակի այն մասին է, որ եթե Հայաստանը նոր ատոմակայան ցանկանա, դա պետք է լինի ժամանակակից, այսինքն այդ հարցում որոշակի օգնություն կարող է լինել։ Բայց նաև չմոռանանք, որ ատոմակայանը նաև բիզնես է, և այստեղ միշտ կարող է լինել պետություն-բիզնես համագործակցությունը։

Դիվերսիֆիկացիայի հետ կապված, փաստաթղթում պարզ նշված է, որ տարբեր ոլորտներ Հայաստանում պետք է զարգանան՝ հաշվի առնելով նաև աշխարհում առկա բավական մեծ առաջընթացն այս հարցում։ Ընդ որում, եթե փորձենք խոսել ֆուտբոլային լեզվով, ինչը այս դեպքում ճիշտ չէ, ապա փաստաթուղթն այնպես է գրված, որ գնդակը միշտ լինելու է Հայաստանի դաշտում։ Ավելին, ցանկացած քայլ պետք է Հայաստանի կողմից արվի, այսինքն Հայաստանը պետք է կետ առ կետ ապացուցի, որ պատրաստ է գնալ այդ բարեփոխումներին կամ պատրաստ է իրականացնել այս կամ այն կետը։ Այդ դեպքում ԵՄ-ն, տեսնելով այդ պատրաստակամությունը, տեսնելով հնարավոր արդյունավետ իրականացումը, կօգնի Հայաստանին բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ ֆինանսական։ Երբեք որևէ բան ԵՄ-ի կողմից չի լինելու որպես նախաձեռնություն։ Հնարավոր չէ պարտադրել պետությանը, որ նա լավ ապրի։ Պետությունն ինքը պետք է ցանկանա լավ ապրել, և եթե դա բախվի որևէ խոչընդոտի, ապա ԵՄ-ի փորձ ունեցող երկրները կօգնեն այդ հարցում։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44